🇬🇪 Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է, որոշել է կրկին խորհրդարանի օրակարգ բերել «արտասահմանյան գործակալների» մասին վիճելի օրինագիծը։ Նույն օրինագիծը հետ էր կանչվել 2023 թվականի գարնանը բողոքի լայնածավալ ցույցերից հետո։
🗣 Խորհրդարանում մեկնարկել է օրինագծի քննարկումը, որը, սակայն, առանց միջադեպերի չի ընթացել։ Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող կուսակցության կողմից այս վիճելի օրինագծի օրակարգ բերելը վիրավորանք է բոլորի համար և ռուսական օրենք է։ Հայտարարությունից հետո սկսված լեզվակռիվը վերածվել է քաշքշուկի:
📌 Մեկ տարի առաջ ներկայացված օրինագիծը նախատեսում էր, որ ստեղծել «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։ Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։ |hetq.am|