Category: Infocom

  • Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը նր…

    ❗️ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը նրան առաջադրված մեղադրանքները համարում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում։
    🔸«Այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը շուրջ 45 պոտենցիալ մեղադրանքների նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։
    🔸 Մեղադրանքները հիմնվում են ավելի քան 25,000 էջանոց նյութերի վրա, որոնք հավաքված են 100 հատորներում և գրված են ադրբեջաներեն։ Այդպես կոչված ապացույցները թաքցված են թե՛ Վարդանյանի, թե՛ հանրության համար։ Նրան և նրա փաստաբանին թույլատրվում է միայն սահմանափակ ժամկետներում ծանոթանալ նյութերին՝ առանց պատշաճ թարգմանության կամ գրառումներ կատարելու լիարժեք հնարավորության։ Այս ամենը հիմնավորվում է «ազգային անվտանգության նկատառումներով», — նշվում է Վարդանյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

  • Տարածաշրջանային և արևմտյան երկրների հետ լայնածավալ խորհրդակցություններից հետո Թ…

    🇹🇷🇸🇾 Տարածաշրջանային և արևմտյան երկրների հետ լայնածավալ խորհրդակցություններից հետո Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընն այցելել է Դամասկոս․ Հաքան Ֆիդան
    🗣 «Ինչպե՞ս պետք է տարածաշրջանային և համաշխարհային երկրները շփվեն Դամասկոսի նոր վարչակազմի հետ: Կան սկզբունքներ, որոնց շուրջ կողմերը կարծես թե համաձայն են, օրինակ, ահաբեկչական կազմակերպությունների կողմից Դամասկոսից շահույթ ստանալու կանխում, լավ վերաբերմունք՝ փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների, քրդերի, ալևիների, թուրքմենների նկատմամբ, ներառական կառավարության ստեղծում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Քալընը մյուս կողմին է փոխանցել միջազգային հանրության, տարածաշրջանի ու Թուրքիայի տեսակետը։ |azatutyun.am|

  • Երևանի քաղաքապետարանում քննարկվեց մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Քաղաքա…

    🏙🌫 Երևանի քաղաքապետարանում քննարկվեց մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։
    💬 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերի տրամադրած տվյալները հատկապես ձմռան ամիսներին տեղ-տեղ մտահոգիչ են, սակայն քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։
    🗣 Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը հայտնեց, որ ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմաները՝ օդափոխության նվազման պատճառով։
    ‼️📈 Ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։ |civilnet.am|

  • Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառու…

    🧊 Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
    ‼️ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • ՀՀ-ն ներկայացնող ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215…

    🏆 ՀՀ-ն ներկայացնող ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
    📌 Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և գրավել 4-րդ հորիզոնականը։

  • Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը Բահրեյնում …

    🏋️‍♀️ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգում փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժության արդյունքներով:
    🔸 Այս քաշային կարգում վարժության փոքր արծաթե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը՝ 211 կգ արդյունքով: |armsport.am|

  • Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝…

    🇪🇪🇬🇪 Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ 🗣 «X»-ի իր էջում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան՝ կոչ անելով ԵՄ մյուս երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել Վրաստանի…

  • Գերմանիայի խորհրդարանի երկու նախկին պատգամավորներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտնե…

    🇩🇪🇦🇿 Գերմանիայի խորհրդարանի երկու նախկին պատգամավորներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան, այսպես կոչված, «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։
    🔸 Հետաքննության տվյալներով 2010թ. ԵԽԽՎ-ում աշխատող Լինտները 2016թ. 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։
    🔸 Ֆիշերը, որը նույնպես 2010թ. աշխատում էր ԵԽԽՎ-ում, Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Փոխարենը 21,800 եվրոյի կաշառք է ստացել:
    📌 Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղադրանքը: |tert.am|

  • Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակու…

    🇦🇲🇫🇷 Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
    [ՊՆ]

  • Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վ…

    🇸🇾🇮🇱 Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։
    🗣 Այս մասին հայտնել է Սիրիայի փաստացի ղեկավար, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմադ ալ-Շարաան՝ վստահեցնելով, որ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով։
    📌 Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի վրա։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում։ |azatutyun.am|