Category: Infocom

  • Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակն…

    🇷🇺 Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստիի թղթակիցը, որը եղել է դեպքի վայրում։

  • Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մա…

    ‼️ Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ Դա ապատեղեկատվություն է:
    📌 Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ [ՀՀ ՆԳՆ]

  • Ըստ Ֆրանսիայի վարչապետի՝ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիութ…

    🇫🇷🗣 Ըստ Ֆրանսիայի վարչապետի՝ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։ 🇷🇺 Գաբրիել…

  • ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասե…

    🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է․
    🗣 «Անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
    ❗️ Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ»։ |armeniasputnik.am|

  • 100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են «Միասին» շարժման անդամները ներկայացրել…

    🗣 100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են «Միասին» շարժման անդամները ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։
    📌 Այս պահին շարժման անդամները ակցիա են իրականացնում Ազատության հրապարապում, նրանք հայտնեցին, որ այսօր իրականացնելու են նախազգուշական երթ դեպի ԱԺ։ Եվ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա կհաջորդեն անհնազանդության քայլեր։

  • Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարին:[Ադր…

    🇦🇿 Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարին:
    [Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաև]

  • ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայում ահաբեկչությունը դատապարտ…

    ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը։

    🗣 Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք։
    [ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյան] |tert.am|

  • Եվրոպական խորհրդարանը որոշում ընդունեց և ասաց, որ Հայաստանի ժողովրդավարության չ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խորհրդարանը որոշում ընդունեց և ասաց, որ Հայաստանի ժողովրդավարության չափանիշները շատ լավ, բարձր են և խորհուրդ տվեց ԵՄ-ն դիտարկել․ աննախադեպ շատ լավ բան է, որ նաև ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացրեց, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է և սպասում է, որ մտնի ԵՄ անդամության թեկնածու դառնալու, քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը։
    🗣 Մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որ չգնանք ինչպես Թուրքիան ու Վրաստանը տարիներով սպասում, սպասենք տարիներով։ Պետք է Հայաստանում շատ բան փոխվի, չափորոշիչներ փոխվեն։
    [ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան]

  • Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահման…

    🗣 Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան
    Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը ասաց՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։ Լրագրողի հարցին, թե սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է առաջիկայում որոշել, որ Թուրքիայի հետ սահմանին ևս ռուս սահմանապահներ չլինեն, Սիմոնյանը պատասխանեց․
    📌 «Նման խոսակցություն չի եղել, սա այդ դեպքը չի։ Ես ուղղակի համացանցում վերլուծաբանների այսպես ասած գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ կարծում, որ դա ինչ որ բան է փոխելու․․․։ Պետք է մի բան ֆիքսենք․ ինչքան ՀՀ-ին է պետք եղել ու պետք ռուսական սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, 2 այնքան դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը․ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»։

  • «Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի …

    ❗️ «Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ։
    🗣 Այդ մասին գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման։