‼️Քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ 🔸 Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ 🔸 ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված անձը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ [ՔԿ խոսնակ]
✈️ «Շերեմետևո» օդանավակայանից Սպուտնիկ Արմենիային հայտնեցին, որ հետաձգվել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը։ Ընդ որում, «Շերեմետևոյում» միջադեպը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։
‼️ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։ [Երևանի քաղաքապետարանի խոսնակ]
❗«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք», գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։ 🔸Ինֆոքոմի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, դեպքի հանգամանքները ճշտվում են։
❗️Շերեմետևոյում չվերթներից մեկի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա 🔸Այս մասին RT-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ինքնաթիռ է ժամանել ոստիկանությունը: 🗣«Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Բուն միջադեպը…