Category: Infocom

  • Վրաստանի ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան հրաժարական է տվել, այս մասին հայտնու…

    🇬🇪 Վրաստանի ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան հրաժարական է տվել, այս մասին հայտնում է վրացական «Ֆորմուլա» ՀԸ-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ իր աղբյուրին։ Լրատվամիջոցը նշում է, որ հրաժարական է ներկայացրել նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին:

    🔸 «Mtavari» հեռուստաալիքի տվյալներով, բացի այդ, հրաժարական է տվել Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն:
    🔸 Իսկ ըստ apsny.ge-ի՝ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին X-ում դեկտեմբերի 29-ին գրել է, որ լքում է իր պաշտոնը։ Նույն աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 30-ին հրաժարական է տվել նաև Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան, և հավելում, որ Եվրոպական կուրսից հրաժարվելու դեմ հայտարարություն են ստորագրել Վրաստանի ԱԳՆ-ի մինչև 150 աշխատակիցներ: |armenpress.am|

  • Սիրիայի Հալեպ քաղաքում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է …

    ❗️ Սիրիայի Հալեպ քաղաքում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը:
    🔸 Երվանդ Արսլանյանը (ծնված 1958-ին) երեկ Հալեպից դուրս գալուց հետո Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել և տեղափոխվել էր Համայի հիվանդանոց։ Այսօր կեսօրին նա մահացել է:

  • Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025-2027 թվականների դաշնային բյուջեի մասին օրենքը…

    🇷🇺 Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025-2027 թվականների դաշնային բյուջեի մասին օրենքը, որը ներառում է ռազմական կարիքների համար ռեկորդային ծախսեր։
    📌 2025 թվականի դրանք կկազմեն 13,5 տրիլիոն ռուբլի (145 միլիարդ դոլար)՝ երկրի ընդհանուր ծախսերի մոտավորապես 41 տոկոսը։ Սա ավելին է, քան առողջապահության, կրթության, սոցիալական քաղաքականության և ազգային տնտեսության խոստացված ֆինանսավորումը միասին վերցրած։ Նման չափով պաշտպանական ծախսեր երկիրը չի ունեցել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր: |azatutyun.am|

  • Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. ա…

    🇸🇾 Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից, որում նաև նշված է՝ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։
    🗣 «Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ»,- ասված է հաղորդագրությունում։

  • Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղա…

    🇬🇪 Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղափոխվել են Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի համալսարանի մոտ։
    🔥 Հանրահավաքի մասնակիցները ճանապարհի վրա կրակ են վառել, աղբամաններ տեղադրել և փակել անցումն այստեղ։
    👮‍♂️ Հավաքի մասնակիցների դեմ արդեն երրորդ գիշերը շարունակ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառվել։ Ցուցարարներն իրենց հերթին օգտագործել են հրավառ նյութեր։ |azatutyun.am|

  • ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնա…

    📌 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
    🔸 Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    🚗 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Տեսանյութը՝ On.ge-ի…

    🇬🇪🔥 Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել։
    Տեսանյութը՝ On.ge-ի

  • ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. ԱՄՆ պետքարտուղա…

    🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
    🗣️ ««Վրացական երազանքի» հակադեմոկրատական ​​տարբեր գործողություններ խախտել են մեր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն դադարեցրել է այդ մեխանիզմը»- նշված է հաղորդագրության մեջ։

  • Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծ…

    🇬🇪 Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։ 📌 Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների…

  • Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջու…

    🇬🇪 Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը։ Ցուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
    📌 Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։ Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնել են, որ հեռարձակումը կտրամադրվի այսօր՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին։ |azatutyun.am|