Category: Infocom

  • Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։…

    🇯🇴 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։
    📌 Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը: |azatutyun.am|

  • Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակն…

    🇷🇴 Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։

    🔸 Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն։ |factor.am|

  • Infocom pinned «Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմա…

    Infocom pinned «Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով է: Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների…»

  • Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին…

    🇬🇪 Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին և առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ զերծ մնալ անօրինական գործողություններից։
    🪧 Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։
    📌 Վրաստանի ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։ |azatutyun.am|

  • ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել …

    ❗️ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:
    🔸 Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև ՀՀ-ում գործող լրատվամիջոցներում:
    🔸 ՊՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:
    [ՀՀ ՊՆ]

  • Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել …

    ❗️Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապամոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները, սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա։ 📌 Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի նախագիծ, ըստ որի…

  • Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ BBC-ին տված հարցազրույցում աս…

    🇫🇷🇺🇦 Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի վրա «ինքնապաշտպանության համար», բայց չի հաստատել, թե արդյոք ֆրանսիական զենքն արդեն օգտագործվել է:
    🗣 «Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետրով առաջ է գնում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային», — ասել է նա: |tert.am|

  • Ուկրաինան կորցրել է ՌԴ Կուրսկի մարզում օգոստոսյան ներխուժման ընթացքում գրաված տ…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան կորցրել է ՌԴ Կուրսկի մարզում օգոստոսյան ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը, այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։
    🗣 «Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1,376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումների ծավալը», — Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։ |tert.am|

  • Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ո…

    🇮🇷🇷🇺 Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։
    📌 Ուսանողները ձերբակալվել են ուրբաթ օրը Կազանի դաշնային համալսարանում՝ վիզաների երկարաձգման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ոստիկանները ուսանողներին ենթարկել են «անմարդկային ծեծի», հայտնում են Իրանի հյուպատոսությունից: Ավելի ուշ ուսանողներին ազատ են արձակել Իրանի հյուպատոսության միջամտությամբ:
    🔸 Իր հերթին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի գրառմամբ դատապարտել է «ցանկացած վատ վերաբերմունք իրանցի ուսանողների նկատմամբ»:

  • ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկս…

    🇺🇦🇷🇺 ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։
    🔸 Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։ Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը։
    🔸 Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: |azatutyun.am|