Category: Infocom

  • Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանա…

    Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է ❗️ Մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում…

  • Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի…

    🇹🇷🗣 Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է․ «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»։ |azatutyun.am|

  • 2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկ…

    2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է

  • Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվա…

    Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը 21 վարորդ ազատվ…

    🚌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը 21 վարորդ ազատվել է աշխատանքից։
    🔸 Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։ Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը։
    [Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան]

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Ա…

    🇦🇲🇬🇪🇦🇿 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ:
    📌 «Իրակլի Կոբախիձեն քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։ Վրաստանի վարչապետը դեսպանների հետ խոսել է նաև ռազմավարական գործընկերության, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին»,- ասված է հաղորդագրությունում։

  • Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆին…

    Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը «Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ կազմակերպված…

  • Քաղաքապետարանն արդեն երկու տարի է, ինչ խոստանում է Երևանյան լիճը մաքրել «50 տարվ…

    Քաղաքապետարանն արդեն երկու տարի է, ինչ խոստանում է Երևանյան լիճը մաքրել «50 տարվա աղբից», բարեկարգել լճի շուրջը և հանգստի գոտի կառուցել։ Վերջինը՝ հանգստի գոտին, մոտ 182 մլն դրամով կառուցվել է և արդեն մոտ մեկ տարի է՝ պատրաստ է շահագործման։ Իհարկե, մայրաքաղաքի…

  • Ըստ Փաշինյանի՝ արտաքին ուժեր կային, որոնք նաև դրդում էին ԼՂ-ում էթնիկ զտումները…

    🗣 Ըստ Փաշինյանի՝ արտաքին ուժեր կային, որոնք նաև դրդում էին ԼՂ-ում էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և նրանց աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան։
    📌 «Ի՞նչի համար, որովհետև հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ և չի կարող չտեսնել մինչև օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»,- եզրափակեց Փաշինյանը։
    🔸 2023 թվականի սեպտեմբերին այդ նույն արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցն էլ լուծել, ու փակվի ամբողջը։|armenpress.am|
    🔗Կարդալ ավելին

  • Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ …

    🛣 Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Պատասխանելով Տավուշից գյուղեր «հանձնել-չհանձնելու մասին» հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է։
    🗣 Փաշինյանի խոսքով նախկինում քննարկումներում ֆոն կար, որ հնարավոր է այն ճանապարհներում, որտեղ մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք, այդ հատվածը ՀՀ-ն պահի, ուրիշ տեղից համարժեք չափով տա․ «Բայց հետագայում ես ինքս եկել եմ եզրակացության, որ չէ, պետք չի էդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում ա լրացուցիչ անորոշություններ, եւ պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս ՀԽՍՀ սահմանից, սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»։
    📣 Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ հանձնարարականն արդեն տվել է․ «Առաջիկայում պատեհ առիթով կգնամ եւ էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպես մտածում»։
    📌 ՀՀ վարչապետը նշեց, որ այդպիսի ճանապարհ կա, օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում․ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք։