Category: Infocom

  • Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է. Հարավային …

    🇪🇺 Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը
    Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
    🗣 «Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», — «Ազատության» հետ զրույցում ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով՝ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։ |azatutyun.am|

  • Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող: Գերծանր քաշային հայ ծանրոր…

    🥇🏋️‍♂️ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող:

    🏆 Գերծանր քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
    🔸 Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: |armsport.am|

  • Հնդկաստանը, ի թիվս այլ երկրների, ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում, գրում է հ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանը, ի թիվս այլ երկրների, ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում, գրում է հնդկական The Print պարբերականը։
    📌 Հոդվածում նշվում է, որ առաջին անգամ Հնդկաստանը ռազմական կցորդներ կտեղակայի նաև Եթովպիայում, Մոզամբիկում, Փղոսկրի Ափին, Ֆիլիպիններում և Լեհաստանում, ինչը «համահունչ է կարևոր տարածաշրջանների հետ ռազմավարական կապերն ընդլայնելու Նյու Դելիի քաղաքականությանը»։|civilnet.am|

  • Փաշինյանը, մեկնաբանելով Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում անձի ապօրինի անազ…

    🗣 Փաշինյանը, մեկնաբանելով Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում անձի ապօրինի անազատության մեջ պահվելու մասին ահազանգը, նշեց, որ քաղաքացին 2 օր առաջ փորձել է Զվարթնոց օդանավակայանից մեկնել Հայաստանից, բայց քանի որ հետախուզում է հայտարարված եղել, իրեն թույլ…

  • ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ դեմ․ ՀՀ փոխվարչապետ…

    🇦🇲 ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ դեմ․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին

    💬 «Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ… Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը։ |news.am|

  • Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատր…

    ❗️ Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա: 📌 Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը…

  • Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ …

    🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում։
    🗣 Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
    🔸 Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը մեկնաբանել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու․ «Տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»։ |tert.am|

  • Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տա…

    Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի նոր զեկույցը

    🔸 «2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին։
    🔸 Այդուհանդերձ, Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ |amerikayidzayn.com|

  • Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է հարցին, թե կա՞ քննարկում ԱՄՆ…

    🇦🇲🇺🇸 Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է հարցին, թե կա՞ քննարկում ԱՄՆ-ից Հայաստան զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ․
    🗣 «Մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը»։

  • Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ապրիլի 10-ին անցկացրել…

    🇪🇺🇦🇲 Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ապրիլի 10-ին անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։
    🗣 «Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։ |armenpress.am|