Category: Infocom

  • Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի …

    ❗️❗️ Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել։
    🔸 Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:
    🔸 ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
    🔸 Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:
    [ՀՀ ԱԱԾ]

  • Ահազանգն է ստացվել Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ…

    🗣🇷🇺 Ահազանգն է ստացվել Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

  • Արգելափակվել է հանրային մուլտիպլեքսով սփռվող, «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռա…

    📺 Արգելափակվել է հանրային մուլտիպլեքսով սփռվող, «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: [«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ…

  • Դմիտրի Պեսկովը հայտնել է՝ հույս ունեն, որ տեսանելի հեռանկարում Վլադիմիր Պուտինը…

    🇦🇲🇷🇺 Դմիտրի Պեսկովը հայտնել է՝ հույս ունեն, որ տեսանելի հեռանկարում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը անձամբ կկարողանան քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը:

  • Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ …

    🇦🇲🇷🇺 Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերություններին:
    🤝 Մենք իսկապես ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են:
    ‼️ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել ՌԴ հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա. Իրանի ԱԳՆ…

    🇮🇷 Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման մասին
    💬 «Տնտեսական համագործակցության և կապերի զարգացումը կարևոր դեր է խաղում Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այդ համատեքստում հակասությունների հաղթահարման, խաղաղության և կայունության ապահովման համար [երկրների] փոխշահավետ համագործակցության հիման վրա հարկ է օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական հարթակի ներուժը»,- հայտարարել է Նասեր Քանանին։

  • Այն բանակցային հնարավորությունները, որ 2016թ․ ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղա…

    📌 Այն բանակցային հնարավորությունները, որ 2016թ․ ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն։ ․․․
    📌 Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ-ի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետություն այլևս պատրաստ է եղել և անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Այս արձանագրումից խուսափելով, անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ՝ ԼՂ-ի հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ, մեր խոսույթում «պովոդոկ» խոսքով հայտնի վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։
    [Նիկոլ Փաշինյան] |azatutyun.am|

  • Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․…

    Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․
    🔸 «Միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում ցավոք այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել։ Միջազգային դերակատարները կարող են անել 10, 20, լավ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը; Եթե իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել։
    🔸 Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020թ․ նոյեմբերին, 2021թ․ փետրվարին, 2021թ․ մայիսին, 2022թ․ սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը, հաստատել մարիոնետային կառավարություն՝ ըստ էության ՀՀ լուծարային հանձնաժողով։ Բայց այս անգամ էլ դա չստացվեց․․․։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել «ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության 4 գյուղերի հատվածներից»։
    📌 «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք;
    📌 Իսկ […] երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։
    📌 Իսկ […] երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է վերացնենք»,- ասաց Փաշինյանը։

  • ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կ…

    ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։