Category: Infocom

  • Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա․ Արարատ Միրզոյան Ա…

    Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա․ Արարատ Միրզոյան
    🎤 Արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան հարցին, թե պլանավորո՞ւմ է Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, ասել է․
    🗣 «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։

  • #գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»- Հակագիտա…

    #գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»
    — Հակագիտական հայտարարությունները հայոց լեզվի վերաբերյալ,
    — հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում,
    — ինչպես ենք հասկանում, թե որ լեզուներն ունեն նույն ծագումը,
    — հնագույն հայերենի տարբերակների գոյության, հայերենի ոչ հնդեվրոպական ենթաշերտի հարցը,
    — դասական ուղղագրությունն ու դրան վերադառնալու մասին խոսակցությունները,
    — հայերենի փոխառություններն ու դրանց սխալ ընկալումը․ գազարն ու ստեպղինը,
    — օտարերկրացիների՝ Հայաստանում հայերեն չխոսելը,
    — իրանական բազմաթիվ փոխառությունները, դրանց վերաբերյալ չփաստակված պնդումներն ու ամսանունները հայերենում,
    — սփյուռքում երեխաներին հայերեն սովորեցնելու խնդիրն ու դրա լուծումը,
    — լեզուները, որոնք բառեր են փոխառել հայերենից, լեզվում օտարաբանությունների խնդիրը։

    #գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»

    #infocom #ինֆոքոմ #գիտություն
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
    ______________
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ______________…

  • ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ «Crocus Cit…

    🇷🇺 ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։
    📌 Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։
    🗣 «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
    🇺🇦 Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։

  • ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ-ադրբեջան…

    🇦🇲🇦🇿 ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել, ասված է առաքելության X-ի էջում։ 🔸 Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։ |tert.am|

  • Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ …

    ❗️Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ նախագծերով, որոնք, սակայն, թերի են իրականացվել կամ անգամ չեն մեկնարկել։ Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների կառուցման աշխատանքներն այս իշխանությունների օրոք նույնպես դանդաղ են ընթանում։
    📌 Կառավարությունը դեռ 2021-ին Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը սահմանել էր որպես առաջնահերթություն։ Սակայն ավելի ուշ ՏԿԵՆ նախարարը հայտարարեց, որ այդ հատվածի կառուցման ուղղությամբ կան մասնագիտական վեճեր, որոնց պատճառով շինարարությունը հետաձգվում է։ Այս հատվածի շինարարությունն պետք է սկսվեր 2023-ի աշնանը։ Սակայն հոկտեմբերին նոր միայն կնքվեց շինարարության պայմանագիր իրանական ընկերությունների հետ։
    🔸 ՏԿԵ նախարարությունից հայտնել են, որ տվյալ պահին իրականացվել է միայն հատվածի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների լրացուցիչ գնահատում ու պատրաստվել է կառուցման մանրամասն նախագիծը։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին …

    Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին

    🗣️ «Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Հռոմի պապը։ |armeniasputnik.am|

  • Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության …

    🔸 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը:
    Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ սահմանագոտու տարբեր ուղղություննե…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:
    🔸 Երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:
    Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբրև Հայաստանի ԶՈՒ ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում, և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։

  • Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣️ «Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ նշված՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա (Կըզըլ Հաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասկիպարա, Բաղանիս Այրում), ընդ որում, ուզում եմ իմանաք, որ Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր»,- նշել է նա։

  • Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղ…

    ❗️Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
    ❗️❗️Դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:
    [ՆԳՆ ոստիկանություն]