💧 «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ջրամատակարարման ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումով, եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով։
📣 Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
📌 Նշվում է նաև, որ ներդրումային ծավալների եռապատկումը միտված է ջրի ֆիզիկական կորուստների կրճատմանը և առաջիկա տարիներին մատակարարվող ջրի ծավալների ավելացմանը, իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարվա մեջ առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին։
🚰 Հայաստանի բազմաթիվ հասցեներում 2026թ. ջրամատակարարման գրաֆիկը փոփոխվել է: 🕔 Որոշ հասցեներում գրաֆիկը 17 ժամ կլինի միայն մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը, մի շարք այլ հասցեներում՝ ողջ տարվա ընթացքում: ℹ️ «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել է 2026թ. ջրամատակարարման…