Category: Infocom

  • ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայե…

    🇺🇸 ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել, ասված է կազմակերպության հաղորդագրությունում․
    🗣 «Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել։ Թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները», — հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյան։ |azatutyun.am|

  • Երկրաշարժ է գրանցվել Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակ…

    ‼️ Երկրաշարժ է գրանցվել Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում
    🔸 Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:35-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

  • Այսօր նոյեմբերի 9-ն է։ 2020թ․ այս օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախ…

    Այսօր նոյեմբերի 9-ն է։ 2020թ․ այս օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությամբ ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը:
    Այս հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին։
    Չնայած այս հայտարարության՝ 4 տարի անց՝ այսօր, ամբողջ Արցախը հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո։

  • Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց 44-օրյա պատեր…

    Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
    🗣 Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանի՝ սպառազինության գծով տեղակալ, վկա Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը։

    Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

  • Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին «Էպոս» ակումբում։ Սպաս…

    Infocom pinned «Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին «Էպոս» ակումբում։ Սպասվող Գիտարբուքը «Ի՞նչ և ի՞նչ եղանակներով են պատմում հնագիտական հուշարձանները Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով է։ Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանը կխոսի…»

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդս…

    🇦🇲🇱🇹 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ:
    🤝 Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան, քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:
    🔸 Քննարկվել է նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:
    [ԱԽ գրասենյակ]

  • Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասի…

    📌 Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։

  • Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տո…

    ❗️Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46մլն. ՀՀ դրամի վնաս է պատճառվել։
    🔸 Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։ Տուժած քաղաքացիները այլևս չեն կարողացել կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։
    ⚖️ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: [Քննչական կոմիտե]

  • Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել Երևան քաղաք…

    Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել

    Երևան քաղաքի 280 փողոցների նորոգման համար 2024-ին 6 միլիարդ դրամ է ծախսվել։ Չնայած դրան` դիտարկումները ցույց են տալիս, որ փողոցներում շարունակ նոր փոսեր են առաջանում։
    Երևան քաղաքի ճանապարհների շահագործման և սպասարկման բաժնի պետ Արսեն Իսկանդարյանը կապալառուների կատարած աշխատանքի որակից գոհ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը փողոցների թույլ հիմքերն են և վատ կոմունիկացիաները (կոյուղու և ջրի խողովակներ)։
    Ավելի մանրամասն՝ այստեղ։

  • ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխո…

    🗳 ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով։ Քննարկումների առանցքում էր նախագծի՝ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը։
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ սա որևէ կառավարության կարող է հնարավորություն տալ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման միջոցով հասնելու ընտրությունների արդյունքի զրոյացման։
    🗣 Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց՝ որոշ ձևակերպումներ փոխել են․ «Նախատեսվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև քվեարկության օրը՝ ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է, համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է, և եթե դրությունները հայտարարվում են 20։00-ից հետո՝ մինչև նախնական արդյունքների ամփոփումը և արձանագրությունների կազմումը, ապա ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որոնցում հնարավոր է, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»։ |azatutyun.am|