🇦🇲🇦🇿🇺🇳 Ադրբեջանը շարունակական ռազմատենչ հռետորաբանություն և ռազմական սադրանքներ է ի ցույց դնում, դրանք հաջորդել են ավելի վաղ Հայաստանի տարածք ներխուժմանը։ Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։
🗣 «Ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների։ Հիմա Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», ինչը հորինվել է տարածաշրջանում լարվածություն պահելու պարզ մտադրությամբ», – ասել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ |azatutyun.am|