Category: Infocom

  • ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է՝ Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավա…

    🇦🇲🇮🇷 ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է՝ Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ․
    🗣 «Պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում»,- Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեհդի Սոբհանին:
    🛣 Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար․ «Երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետևաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին»: |armenpress.am|

  • Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի…

    💬 Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
    🔸 ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթերին, բայց նաև ստանձնել է պատասխանատվություն իրականացնելու խաղաղության ողջ գործըթնացի իրավական ուղեկցումը:
    🗣 Դիտարկմանը, որ եթե կիսում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա կո՞ղմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Գալյանը պատասխանեց. «Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին։ Պարոն վարչապետը շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ»:

  • Արարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ ՀՀ-ում քաղբանտ…

    🗣 Արարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան:
    📍 «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են որպես կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին հակազդեցություն»,- ասաց Գալյանը լրագրողների հետ զրույցում: |news.am|

  • Գերմանիայում կազմալուծվել է իշխող «լուսացույցի կոալիցիան», որը կազմված էր Գերմա…

    🇩🇪 Գերմանիայում կազմալուծվել է իշխող «լուսացույցի կոալիցիան», որը կազմված էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից և «Միություն 90»-ից:
    📍 Կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է իշխող կոալիցիայի կազմում Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ պարզաբանելով, որ նախարարը կառուցողական չի գործել բյուջետային հարցերում և արգելափակել է անհրաժեշտ օրենքների ընդունումը։ Իր հերթին Լինդները Շոլցին մեղադրել է կոալիցիայի կազմալուծման համար։
    💰 Շոլցի և Լինդների միջև լուրջ տարաձայնություններ կան՝ կապված տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության հետ, որի պատճառով նրանք չեն կարողանում ընդունել 2025թ. բյուջեն։
    Շոլցը հունվարի 15-ին Բունդեսթագից վստահության քվե կխնդրի իր կառավարության համար, որպեսզի կարողանա մարտին արտահերթ ընտրություններ անցկացնել։ |armenpress.am|

  • Մեսրոպ Մեսրոպյանը առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի …

    Մեսրոպ Մեսրոպյանը առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
    Համապատասխան որոշումը հասատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

  • «Վաշինգտոնը Հայաստանին համառորեն մղում է դեպի ազգային ինքնասպանություն». ՌԴ արտ…

    «Վաշինգտոնը Հայաստանին համառորեն մղում է դեպի ազգային ինքնասպանություն». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
    🇦🇲🇷🇺🇺🇸 Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ «ԱՄՆ պետքարտուղարությունում զգալիորեն արագացրել են Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների շուրջ աշխատանքները»:
    📍 Նշվում է, թե «խնդիր է դրվել Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ: Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Երևանի հետ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի համագործակցության հեռանկարները, նաև նյութեր տարածել ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների «մտահոգությունների» վերաբերյալ»: |tass.ru|

  • Քամալա Հարիսը չորեքշաբթի զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավ…

    🇺🇸 Քամալա Հարիսը չորեքշաբթի զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ասել է Հարիսի ավագ օգնականը:
    🤝 Հարիսը Թրամփի հետ քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը նախքան իր ելույթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

  • Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագա…

    🇺🇸🇫🇷 Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
    🤝 Նրանք պայմանավորվել են «միասին աշխատել խաղաղության և կայունության վերականգնման շահերից ելնելով», հաղորդում է AFP-ն:

  • Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիո…

    🇺🇸🇪🇺 Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում։
    🗣 «Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա։ Այս ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան»,- գրել է Բորելը։ |armenpress.am|

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի ն…

    🇺🇸🇺🇳 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ:  Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։
    🤝 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես շնորհավորել է Թրամփին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբեր սպասում է Թրամփի հետ նորից աշխատելու հնարավորությանը՝ ՆԱՏՕ-ի միջոցով, հզորության միջոցով խաղաղությունն առաջ տանելու համար։