Category: Infocom

  • Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահի…

    ‼️ Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|
    🔸 Լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։
    🔸 Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր «Adjara Voyage» էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»:
    🔸 #CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։

  • ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանա…

    🇦🇲🇪🇺 ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը. ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան
    💬 Հովհաննիսյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց՝ 2024-ը աննախադեպ տարի էր ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. «Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել, օրինակ՝ վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Երկու կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ»։
    📍 Փոխարտգործնախարարը նշեց նաև, որ ավարտին է հասցվում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը. «Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով»: |civilnet.am|

  • POLITICO. ԵՄ-ում ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում այլ …

    🇦🇲 POLITICO. ԵՄ-ում ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում այլ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ, երբ ՀՀ դեսպանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջից սպանության սպառնալիքներ է ստացել։ 📨 Նամակում ասվում է, որ Ադրբեջանի դեսպան…

  • Միացյալ Նահանգներում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Հարցումները ցույ…

    🇺🇸🗳 Միացյալ Նահանգներում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
    📊 Հարցումները ցույց են տալիս, որ Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի միջև ընթանում է, ըստ էության, հավասար ընտրապայքար։

  • Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է։ Հանրահավաքի վերջում հնչեց Վրաստանի օրհներգ…

    🇬🇪 Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է։ Հանրահավաքի վերջում հնչեց Վրաստանի օրհներգը, իսկ քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Բարաթաշվիլիի կամուրջ։
    📢 Ակցիայի ընթացքում ընդդիմությունը քաղաքացիներին ներկայացրեց գործողությունների ծրագիրը։

  • Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Ս…

    Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար: |armtimes.com|

  • Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետերի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Կողմերը…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետերի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
    🤝 Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության առանցքային հարցեր։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։ |tert.am|

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտ…

    🇦🇲🇲🇩 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: 🗣️ «Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության…

  • «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»։ Այս մասին հայտարարել ե…

    ❗️«Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»։ Այս մասին հայտարարել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։
    🗣 «Արդարադատության նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալու, թե այս կամ այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքի իրացումը։
    📌 Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) հարցին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։ ՀՀ Վարչական դատարանը մերժել է վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը», — նշված է հայտարարությունում։

  • Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները …

    🇬🇪 Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները պահանջում են չեղարկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
    📢 Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարևանությամբ, որտեղից երթով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք։