Category: Infocom

  • Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, …

    ❗️Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։
    🗣 Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել արագ և անվտանգ։
    🔸 Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

  • Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իր…

    🇦🇲🇦🇿🇫🇷 Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ին կրակոցից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչը ընդունել է հայկական կողմը։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայակական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր։
    🗣 Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

  • Եվս մեկ անգամ ուզում եմ Ձեր առջև ասել, որ դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակ…

    🗣 Եվս մեկ անգամ ուզում եմ Ձեր առջև ասել, որ դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

  • Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունը․ ուղիղ…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունը․ ուղիղ

  • Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավ…

    🤝 Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը:
    🗣 Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |armenpress.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով …

    🇦🇲🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
    🤝 Այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
    [ՀՀ կառավարություն]

  • Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահությա…

    📃🗣 Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի․ Իշխան Սաղաթելյան

    🔸 «Մենք այսօրվանից, վերջին 10 օրվա մեջ գրեթե ամեն օր տարբեր մարզերում, քաղաքներում սկսել ենք հանդիպումների շարք մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, որոնց բացատրում ենք էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն նաև սահմանադրական հանրաքվե տեղի ունենալու դեպքում։
    🔸 Իրենք, իմ կարծիքով, փորձում են ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, եթե տեսնեն կհաջողեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։ Մենք մեր աշխատանքով պետք է հասնենք նրան, որ իրենք հասկանան՝ դա անհնարին է», – «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

  • Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող …

    🔸 Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է։ 🔗 Կարդալ ավելին

  • ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այ…

    ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի

  • Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկ…

    📃 Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։
    🗣 ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արարատ Միրզոյանի նշած «որոշ հոդվածներով հետընթացը», նոր առաջարկներից հետո էլ պահպանվում է։
    📌 Գրիգորյանիի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, իսկ հանդիպման տեղի, վայրի, ինչպես նաև ֆորմատի մասին, Գրիգորյանի խոսքով, դեռ հստակություն չկա, քանի որ քննարկումների փուլում է։