Category: Infocom

  • Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի մի…

    🇹🇷 Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի:
    🔸 Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ:
    💬 «Ընդգծվել են այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով։ Կայուն խաղաղության հաստատումը կհամապատասխանի մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին»,- ասված է հայտարարության մեջ: |1lurer.am|

  • Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին վճարումների գծով և այն չվճարել երկու տա…

    🇷🇺 Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին վճարումների գծով և այն չվճարել երկու տարի։ Հիմա պարտք կա 2024թ. համար, ժամկետը լրանում է 2025-ի վերջին։
    🗣 Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
    💬 «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը։ Հետո համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է Պանկինը՝ հավելելով, որ «իրականում Հայաստանի պարտքը գերբնական բան չէ»։ |factor.am|

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանութ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
    🔸 Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
    🗣 «Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պապիկյանը:

  • Թբիլիսիում ցույցերի 8-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է: «Պահանջում ենք կառավ…

    Թբիլիսիում ցույցերի 8-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է:

    🇬🇪🇪🇺 «Պահանջում ենք կառավարության անհապաղ հրաժարականը և ժամանակավոր տեխնիկական կառավարության ձևավորում», — գրված է ցույցի պաստառներից մեկի վրա:
    🔸Ազատության հրապարակում տեղակայվել են հատուկջոկատայիներ, մոբիլիզացվել է նաև հատուկ տեխնիկա: |aliq.ge|
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետ…

    📝 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին։ [ՀՀ կառավարություն]

  • Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համա…

    🇦🇲🇦🇿 Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
    🔸 Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։
    📌 Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում]

  • Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համա…

    🇦🇲🇦🇿 Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
    🔸 Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։
    📌 Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում]

  • Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը Վալետայում (Մալթա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 31-րդ նիստում:
    🗣 «Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն»,- հայտարարել է Բայրամովը: |1lurer.am|

  • Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությ…

    ❗️ Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, և ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը։
    🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն: [ՀՀ ԱԳՆ]

  • Ադրբեջանը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել։ Դրանց…

    🇦🇿 Ադրբեջանը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել։
    📌 Դրանց շրջանակում ստուգվել են ստորաբաժանումների մանևրելու ունակությունը և հրամանատարների ու անձնակազմերի կառավարման հմտություններն օպերատիվ պայմաններում: |tert.am|