Category: Infocom

  • Թբիլիսիում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակ…

    📢 Թբիլիսիում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան։ Չնայած ակցիայի ավարտվելուն՝ մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ խորհրդարանի շենքի դիմաց։
    📌 Ընդդիմության առաջնորդները խոստացել են հետագա ծրագրերի մասին հայտարարել ավելի ուշ:

  • Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության հ…

    🇦🇲🇦🇿🇹🇷 Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
    🗣 «Ակնհայտ է, որ «3+3» հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։
    🤝 Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը։|tert.am|

  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան։ Վաղը նախատեսվում է Հունգա…

    🇭🇺🇬🇪 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան։ Վաղը նախատեսվում է Հունգարիայի վարչապետի պաշտոնական հանդիպումը կառավարության անդամների հետ։
    🇪🇺 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը չի ներկայացնում Եվրամիությունը։

  • Բողոքի ակցիային միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հանդես եկավ …

    🇬🇪 Բողոքի ակցիային միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հանդես եկավ ելույթով։ Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշեց, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։
    📢 Վրացական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։
  • ԱԺ–ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագա…

    ⚖️ ԱԺ–ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    🔸 Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ դատախազությունից։

  • Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվ…

    👨‍⚖️ Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը. — Գրիգորյան Վահե, — Կարապետյան Նորա, — Մարգարյան Աննա:

  • ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ «Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթար…

    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ «Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի դեմ իրականացված գործողություններում»։
    🔸 «Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- նշել է ԱԳՆ-ն X-ում։

  • ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և …

    🔸 ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:  📍 Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք…

  • Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ…

    🗣 Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
    🔸 Էդվարդ Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, իսկ իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն:
    Դիտարկմանը, թե երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ «առաջիկայում՝ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել», Ասրյանն արձագանքեց.
    🔸 «Դուք առաջիկա ասելով ի՞նչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամիս, երկու ամիս, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտարկում է ձեր ասած ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:||news.am|

  • Կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարա…

    🗣 Կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով․ ԳՇ պետ
    Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միանշանակ համաձայն է վարչապետի այն ասածի հետ, որ պետք է ոչ ռազմական ճանապարհով օկուպացված տարածքները հետ բերվեն։
    📌 Հարցին՝ վստա՞հ է, որ այդպես կլինի, որ ադրբեջանցիները հետ կքաշվեն, ԳՇ պետը դրական պատասխան տվեց. «Այո, վստահ եմ: Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»: