Category: Infocom

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 🇦🇲 Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը՝…

  • Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հ…

    🤝 Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հիշեցնենք, Բելառուսի նախագահի թեկնածու էր 2020թ․ ընտրություններում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հ…

    🤝 Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Վերջինս, հիշեցնենք, Բելառուսի նախագահի թեկնածու էր 2020թ․ ընտրություններում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մ…

    🗣 ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:
    🔸 ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
    [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել] |1lurer.am|

  • Մոսկվայում փոթորկի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 10-ը վնասվածքներ ե…

    🇷🇺 Մոսկվայում փոթորկի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։
    🔸 Իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում, դուրս չգալ փողոց։ Ռուսաստանի մայրաքաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ «նարնջագույն» մակարդակ։ |azatutyun.am|

  • Մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք Հայաստանն անու…

    🇦🇲🇱🇹🇪🇺 Մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք Հայաստանն անում է դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ․ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիս
    🗣 Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը հավաստիացրել է վերջինիս, որ Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։ |armenpress.am|

  • Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ…

    🇦🇲🇦🇿 Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել:
    🗣 «Ավելին, Ադրբեջանը առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում անկեղծության վերաբերյալ», — ասել է Միրզոյանը։|azatutyun.am|

  • Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուս…

    📢 Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։ 🤝 Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: 🔸Նախարարների հանդիպմանը կհաջորդի…

  • Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը․…

    🧕 Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է հազարը․ AFP

    🗣 Հաղորդվում է, որ մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։ Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի:
    🔸 Ըստ արաբ դիվանագետի՝ Եգիպտոսից ընդհանուր 658 մահացածներից 630-ը չգրանցված են․ չունեն մասնակցության պաշտոնական թույլտվություն: Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ:

  • Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխ…

    Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանացավ գործադիրի այսօրվա նիստում և ուղարկվեց խորհրդարան՝ քննարկման։
    📌 Առաջարկվում է ինքնագլորներով տեղաշարժումը թույլատրել հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով, իսկ եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, ապա կողնակով,
    📌 տեղաշարժման միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։
    💰 Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաև ապրանքների առաքում իրականացնող հեծանիվը կամ մոպեդը առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար կնախատեսվեն տուգանքներ։ |civilnet.am|