Category: Infocom

  • ԿԽՄԿ աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին։ Հուսեյ…

    📌 ԿԽՄԿ աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին։ Հուսեյնովան այցելության հստակ օրը չի նշել։
    💬 ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի խոսքով ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։ |azatutyun.am|

  • WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել բրիտանական բանտից և վերադառ…

    ❗️ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել բրիտանական բանտից և վերադառնում է իր հայրենիք Ավստրալիա ԱՄՆ արտահանձնման համար 12 տարի տևած դատական գործից հետո։ Ասանժը 5 տարի անցկացրել է բրիտանական բանտում, իսկ դրանից առաջ մոտ 7 տարի՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել ձերբակալությունից, որը կարող էր հանգեցնել ցմահ ազատազրկման:
    ⚖️ Երկուշաբթի օրը Ասանժը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել ծանր հանցագործության մեջ, որը կապված է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ իր ենթադրյալ դեր ունենալու հետ։
    📌 Հիշեցնենք, որ նրան պատկանող կայքը հրապարակել էր ԱՄՆ կառավարության մոտ կես միլիոն գաղտնի ռազմական փաստաթղթեր Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ պատերազմների վերաբերյալ։

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռու…

    🇷🇺🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում:
    🗣 APA  գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի կապի վաշտի ավագ վարպետ Աբգար Խաչատրյա…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի կապի վաշտի ավագ վարպետ Աբգար Խաչատրյանը ականատես է եղել Իշխանաձորի տարածքում հակառակորդի ԱԹՍ–ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու դեպքին․ «․․․Շարժվելուց մի քանի րոպե հետո ԱԹՍ–ի ձայն լսվեց, Արտյոմը արագացրեց մեքենայի ընթացքը, քանի որ շատ մոտիկից էր լսվում։ Մտածեցինք՝ մեզ վրա է գալիս, բացեցինք մեքենայի դռները ու մեզ դուրս գցեցինք․․․ Դրանից հետո պայթյունի ձայն լսեցինք․․․ Գնացինք ու տեսանք, որ ՈՒՐԱԼ–ի բեռնախցում զինվորներն իրենց տեղում վառվում էին»,– պատմել է նա իր նախաքննական ցուցմունքում։
    🗣 Վկայի այդ ցուցմունքը մի շարք դրվագներով հակասում էր այսօր դատարանում տված ցուցմունքին։ Նախկինում նա ասել էր, որ երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը երթը շարունակելու հրաման է տվել, ԱԹՍ–ի ձայն չի եղել, մինչդեռ դատարանում ասաց՝ ձայնը թույլ, բայց կար։
    📎 Կարդալ ավելին

    Երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի՞ է եղել․ հակասություններ՝ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքում

  • Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալնե…

    🇷🇺 Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։
    🔸 Այս մասին փոխանցում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ: |tert.am|

  • Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել Երևան-Բաթումի-Ե…

    🇦🇲🇬🇪 Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։
    🚊Ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։
    [«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն]

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի …

    🇦🇲🇵🇸 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ:
     
    🤝 Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
     
    🗣 ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում։ [ՀՀ ԱԳՆ]

  • Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. …

    🇷🇺 Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր

    📌 Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։
    Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ |tert.am|

  • Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ աշխատավարձերի բարձրացման պա…

    ⚖️🪧 Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
    🔸 «Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
    🔸 Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»․ — նշում են Խորհրդից:

  • ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կ…

    🇷🇺🇺🇸 ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կապված Սևաստոպոլի վրա երեկվա հարձակման հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ։
    💬 Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողությունները «անպատիժ չեն մնա»։ |tert.am|