Category: Infocom

  • Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակից…

    ⚖️ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակից մեքենան առգրավվել է դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով։
    🗣 Այս մասին «Լուրերին» հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։

  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ «Գազայում…

    🇦🇲🇵🇸 Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ 🔸 «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: ՀՀ-ն կտրականապես…

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Կիրանցում հայտնել է, որ երեկ հանդիպել է Ս…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Կիրանցում հայտնել է, որ երեկ հանդիպել է Սուրեն Պետրոսյանի հետ, և երկար խոսել են։ Նրա խոսքով՝ շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել։
    🔸 Հիշեցնենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ Սուրեն Պետրոսյանը իրենց հետ զրույցում նշել է․ «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»։
    🎤 Նշենք նաև, որ այսօր՝ ասուլիսի օրը, Պետրոսյանը հայտարարեց, որ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով։

  • Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ …

    🚔 Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկա ներս բերելով առգրավել Արցախի նախագահին պատկանող ծառայողական մեքենան, որը կապարակնքել էին հունիսի 7-ին։
    Լրագրողների հարցին ի պատասխան, Քննչական կոմիտեի պաշտոնյա Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով են առգրավում մեքենան։ Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Նրա խոսքով՝ իրենց գործողություններն ամբողջովին իրավաչափ են։
    🗣 Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ մեքենան առգրավելու ու հատուկ միջոց կիրառելու որոշումներ ցույց չեն տվել։ Նա նշեց, որ ինքն առաջարկել է սպասել 7 րոպե, որ գա, ապա որոշմանը ծանոթանալուց հետո միջնորդել, որ սովորական ճանապարհով բացեն դարպասները, սակայն իրավապահները չեն սպասել։

  • Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առ…

    ⚖️ Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից կբռնագանձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր․ ԲԴԽ
    📌 «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

  • Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հար…

    🇦🇲🇪🇺 Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին։
    ❗️ Արման Բաբաջանյանը իր ելույթի վերջում քաղաքական ակցիա իրականացրեց և ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշը, ապա վրան կալոշ դրեց՝ նշելով, որ այն խորհրդանշում է «փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում»։ Լսումների մասնակիցներից մեկը հետո կալոշը հեռացրեց դրոշի վրայից։
    💬 Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ դրոշի հետ խնդիր չունեն, բայց քննարկումը պետք է լինի բովանդակային։ Նա ասաց, որ ՀՀ ԱԺ-ում պետք է լինի ՀՀ դրոշը։ Ի պատասխան՝ դահլիճից հայտարարություն հնչեց, որ փողոցում ՌԴ դրոշներ են կախված, ինչին արձագանքելով՝ Եղոյանն ասաց, որ սա փողոց չէ, ՀՀ խորհրդարանն է։

  • Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022թ. սեպտեմբերյան եր…

    ‼️ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022թ. սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։
    [ՀՀ ԱԱԾ]

  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ «Գազայում տ…

    🇦🇲🇵🇸 Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ ԱԳՆ

    🔸 «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: ՀՀ-ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
    🔸 ՀՀ-ն միացել է ՄԱԿ ԳԱ բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, ՀՀ-ն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում։

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և աջակիցները մեկնու…

    🔸 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և աջակիցները մեկնում են Կիրանց։

    🗣 «Ավտոերթ չկա, ես ցանակացա գնալ, ժողովրդին հանդիպել, հասկանալ բուն իրավիճակը։ Միևնույն ժամանակ փորձենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը՝ ցանկապատ էր, սահմանագիծ էր, թե փշալար էր, որտեղ է գտնվում։ Մինչև այսօր այն տեսանյութերով ու լուսանկարներով չկա, գնանք ու տեսնենք, թե որտեղ է գտնվում։ Մեր աչքով տեսնենք, համոզվենք։ Ամեն դեպքում, ասել էր՝ Ոսկեպարում է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |tert.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհ…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 🇦🇲 Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը՝…