‼️ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: [ՀՀ ՊՆ]
🔥Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզի տանիքում այսօր հրդեհ է բռնկվել։ 📣 ՆԳՆ-ից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են: Տուժածներ չկան։
Այս պահին ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային համակարգերից, այսինքն՝ ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ:
🚌 Այսօր ամենաակտիվ քննարկման առարկա է սահմանափակումների հարցը: Այս պահին ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային համակարգերից, այսինքն՝ ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ: 🗣 Այս մասին ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տրանսպորտի ուղեվարձի փոփոխմանը վերաբերող հարցի քննարկման ժամանակ։
‼️ Տրանսպորտի սակագնի թանկացման նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի։ 🔸 «Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի…
🔸 Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։ |aysor.am|
‼️ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: 🔸 Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի: [ՀՀ ՊՆ]
‼️ Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։ 🇦🇿 Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Նա նշել էր Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ |civilnet.am|
‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]