Category: Infocom

  • Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ Ներքին Հանդի ուղղու…

    Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով։

  • Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայ…

    ‼️ Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։
    🇦🇿 Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Նա նշել էր Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ |civilnet.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20։50-23:40 ընկած ժաման…

    ‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը armlur.am-ին հայտնել …

    🗣️ Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը armlur.am-ին հայտնել է, որ կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տևել են մինչեւ լուսաբաց՝ 06։00-ն.
    🔸 «Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, բայց ոչ ինտենսիվությամբ, մեկ ուժեղ ձայներ էին լսվում, հետո՝ դադարում: Վիրավորների ու զոհերի մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ ովքեր են»։
    🔸 Նա նշել է նաև, որ արդեն մոտ 40 րոպե հանգիստ է, կրակոցներ չեն լսվում:

  • Infocom pinned « Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ Նե…

    Infocom pinned «‼️ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: [ՀՀ ՊՆ]»

  • Ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդ…

    📌 Ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:
    [ՀՀ ՊՆ]

  • Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է:Ամոյանը կիսաեզրափակչում գոտեմ…

    🤼 Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է:
    🥇Ամոյանը կիսաեզրափակչում գոտեմարտեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրիան Գուտուի հետ և հաղթեց 2։1 հաշվով։

  • Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի…

    🇦🇲🇦🇿 Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
    🗣 «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»,- ասաց Բադալյան։

  • Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագ…

    🇦🇲🇬🇧 Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]

  • Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի …

    🇦🇲🇮🇷 Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։
    📌 ՏԿԵ նախարարը նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։
    💧Սանոսյանը հաստատել է նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով․ Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։|armenpress.am|