Category: Infocom

  • Infocom pinned « Գիտարբուքները երկար դադարից հետո վերադառնում են․ սովորության հա…

    Infocom pinned «🥳 Գիտարբուքները երկար դադարից հետո վերադառնում են․ սովորության համաձայն՝ հանդիպում ենք երկուշաբթի «Էպոս» ակումբում. սպասվող Գիտարբուքը «Մեծ արագացուցիչներ՝ փոքր մասշտաբներն ուսումնասիրելու համար» թեմայով է։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ալիխանյանի…»

  • Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի ն…

    Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ

  • Տարբեր հարթակներում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրա…

    🇷🇺🎤 Տարբեր հարթակներում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը։ 2022թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում ծավալած ռազմական գործողություններից ի վեր սա Պուտինի առաջին հարցազրույցն է արևմտյան լրագրողի հետ։ Հրապարակումից ընդամենը յոթ ժամ անց միայն X սոցիալական հարթակում Կառլսոնի էջում ավելի քան 2 ժամ տևող հարցազրույցն ուներ 59 միլիոն դիտում։
    📌 Պուտինը նշել է՝ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին՝ մի քանի անգամ ընդգծելով, որ «ՌԴ-ն չի սկսել պատերազմն Ուկրաինայում, այլ փորձում է ավարտել այն», և որ որևէ շահագրգռվածություն չունի տարածել իր ռազմական գործողություններն այլ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում և Լատվիայում։
    📌 Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու շուրջ բանակցություններին, ՌԴ նախագահը հայտնել է, որ պատրաստ է երկխոսության և բանակցելու, սակայն դրանից հրաժարվում է Ուկրաինան։

  • «Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկ…

    🇦🇲🇦🇿 «Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը»․ ՏԿԵ փոխնախարարը խոսել է Ադրբեջանից գազ գնելու մասին։ 📌 «Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրամատակարարումների դադարեցումը շոկային…

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշ…

    🇦🇲🇭🇺 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար:
    ✈️ Հունգարական Wizz Air ավիաընկերությունն արդեն Հայաստանում ունի բավականին ակտիվ չվացուցակ։ Կարծում եմ՝ այս տարվա ընթացքում կկարողանան հասնել նրան, որ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն Հայաստան։
    🇪🇺 Հունգարիան 2024թ․ հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը։ Կարծում եմ՝ այդ նախագահության մեկնարկից առաջ շատ կարևոր էր նախագահի պաշտոնական այցը Հունգարիա։ Այսինքն՝ Հունգարիայի հետ հարաբերությունները կարևորվեցին ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ մակարդակով
    [Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան]

  • Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է փոխանցել Ուկրաինային։ Փե…

    🇦🇲🇺🇦 Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է փոխանցել Ուկրաինային։
    💊 Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։
    🏥 Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։
    [Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]

  • 2027թ․ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում։ Րոպեներ առա…

    2027թ․ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում։
    ✍️ Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել անցկացման իրավունքը շնորհել Երևանին։
    🗣 «Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից»,- հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

  • Դատախազությունը ստացել է «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և նրա աշխատակցու…

    ⚖️ Դատախազությունը ստացել է «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և նրա աշխատակցուհիներին կալանքից ազատելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը: Սպուտնիկ Արմենիային հայտնել…

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախա…

    🤝 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
    🗣 «Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան: Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։
    🔸 Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը: |1lurer.am|

  • Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օր…

    🚙 Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում։
    📌 Նման առաջարկով հանդես էր եղել «Հանրային ձայն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։ |hetq.am|