Category: Infocom

  • Անցած գիշեր «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող…

    🇮🇱 Անցած գիշեր «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին: Ըստ Իսրայելի ՊՆ-ի՝ Չորս զինվոր է զոհվել, ևս յոթը՝ ծանր վիրավորվել, վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ:
    🇱🇧 «Հեզբոլահ»-ն սպառնում է շարունակել հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ներխուժումը Լիբանանի հարավ։
    🇺🇸 Տարածաշրջանում օր օրի սրվող իրավիճակի ֆոնին ԱՄՆ-ն երեկ հայտարարել է, թե նախագահ Բայդենի հրահանգով արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող զինվորներ է ուղարկում Իսրայել։
    🇮🇷 Իրանի արտգործնախարարն ի պատասխան հրապարակել է, թե որքան զենք-զինամթերք է Միացյալ Նահանգները տվել Իսրայելին վերջին տասնամյակների ընթացքում, զգուշացնելով՝ դա Թեհրանին ետ չի պահի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելուց։ |azatutyun.am|

  • Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես …

    🇹🇷💬 Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով: Հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
    🗣 Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։ |azatutyun.am|

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հ…

    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հաշվով պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայից։

  • Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՈՒԵՖԱ Ազգերի…

    ❗️Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
    ⚽️ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
    [Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա]

  • SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատ…

    🚀 SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել սկզբնական կետ։
    👨‍🚀 Այն մեկնարկային հարթակ հետ բերելու համար օգտագործվել է «մեխանիկական ձեռքեր», որոնք անվանում են «chopsticks»։ Այս նորամուծությունը կարող է թույլ տալ, որպեսզի տիեզերանավը նորից օգտագործվի:
    🌔 Starship-ը երբևէ ստեղծված ամենահզոր հրթիռն է: SpaceX-ը և նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը հույս ունեն, որ այն մի օր մարդկանց կտեղափոխի Լուսին և Մարս:

  • Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնք…

    🚍 Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի իրականացվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։
    🗣 «Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից […] Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։ |tert.am|

  • «Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար». Տիգրան Ա…

    ❗️«Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար». Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ։
    🗣 «Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ: Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։ Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։ Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք:
    🔸 Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը», — նշված է Երևանի քաղաքապետի ուղերձում։

  • Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհր…

    ❗️ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
    🗣 Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել: |armenpress.am|

  • Հայաստանը ամեն ինչ անելու է ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու․ այս մասին հ…

    ❗️Հայաստանը ամեն ինչ անելու է ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու․ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։
    🗣 «Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար», — հայտարարել է նա։
    🔸 Նա նաև հայտարարել է, որ ՀՀ-ն իր ամբողջ զինանոցը և ձեռք բերվող զենքը ցանկանում է օգտագործել միայն ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ «Եվ որևէ այլ նպատակով Հայաստանը որևէ այլ պլան չունի այդ զենքը օգտագործելու […] Խաղաղության պայմանագիրը, մենք համոզված ենք, որ երկարաժամկետ երաշխիքներ է ստեղծում երկու երկրների միջև երկարատև կայունություն հաստատելու համար։ Կարծում ենք, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, փոխադարձ սպառազինության վերահսկողության մեխանիզմը, որը մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին, հնարավորություն են տալիս փարատելու բոլոր մտահոգությունները»։

  • Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգ…

    Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից
    ❗️Այս տարվա հունվար ամսից ամբողջապես սկսել է գործել ֆունցկիոնալության գնահատման նոր համակարգը։ Չնայած 10 տարի շարունակ մշակվելուն՝ նոր համակարգը դժգոհությունների, մինչեւ անգամ՝ դատական վեճի առիթ է դարձել։
    🗣 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատարանում վիճարկում է համակարգի օրինականությունը։ ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու իրենց վերաբերյալ կայացվեց այս կամ այն որոշումը․ այդ հաշվարկի բանաձեւը Սոցհարցերի նախարարությունը գաղտնի է պահում։
    📄 «Ինֆոքոմ»-ը վերջինիս հետ հարցազրույցի պայմանավորվածություն էր ձեռք բերել, սակայն դրա նախորդ օրը նախարարությունը չեղարկեց այն՝ պատճառաբանությամբ, որ ծանոթանալով հարցերի շրջանակին՝ այլեւս նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ։ Փոխարենն առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։
    📎 Կարդալ ավելին