Category: Infocom

  • Նոյեմբերի 10-ը հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է։ Այ…

    👩‍🔬👨‍🔬 Նոյեմբերի 10-ը հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է։ Այսօր ևս մեկ անգամ կարևորվում են հասարակության կյանքում գիտության մեծ դերն ու գիտության մասին քննարկումներում լայն հանրության ներգրավումը։
    🚀 Գիտության համաշխարհային օրը վերհիշենք «Ինֆոքոմի»՝ 2024-ի հրապարակումներից մի քանիսը։
    🔬Այս տարի մենք շարունակեցինք «Լաբորատորիայից ներս» շարքը, իսկ այսօր առաջարկում ենք կարդալ շարքի հերթական հոդվածը՝ անհետացող իմպլանտների, օրիգամի սարքերի և քիմիան առևտրայնացնելու մասին / https://infocom.am/hy/article/123825
    ⚛️ Գիտարբուքը ևս 2024-ին անմիջական զրույցների շուրջ համախմբեց գիտնականներին ու գիտությամբ հետաքրքրված մարդկանց։ Առաջարկում ենք վերհիշել Արմեն Թումասյանի հետ Գիտարբուքը՝ փոքր մասշտաբներն ուսումնասիրող մեծ արագացուցիչների մասին / https://infocom.am/hy/article/127880
    🔎 Մենք շարունակում ենք ուշադիր հետևել գիտության խնդիրներին ու ոլորտի բարեփոխումներին։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի, բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման գործընացին կարող եք ծանոթանալ մեր ֆիլմում / https://infocom.am/hy/article/137978
    Մենք նաև կարևորում ենք գիտական վիճելի հարցերի մասին խոսել՝ հիմնվելով հեղինակավոր և վստահելի աղբյուրների վրա։ Այդպիսի հարցերից է Զորաց քարեր հուշարձանի նշանակությունը / https://infocom.am/hy/article/137568
    👩‍🚀🪐 «Ինֆոքոմն» այս տարի նաև նոր շարք ուներ՝ «Փոքրումեծ հարցեր»-ը, որի նպատակն էր պատանի հետաքրքրասերներին ծանոթացնել գիտնականների հետ։ Վերհիշենք շարքի զրույցներից մեկը՝ տիեզերքի ծագման ու տիեզերագնացների մասին / https://infocom.am/hy/article/141553

  • Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Շվեդիա…

    ❗️Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Շվեդիայում: [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]

  • Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ:Մարտական սամբ…

    🏆 Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ:
    🥉Մարտական սամբոյում Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
    [Հայաստանի սամբոյի ֆեդերացիա]

  • Թալիբանի վարչակազմի պաշտոնյաները Բաքվում կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովի…

    🇦🇫 Թալիբանի վարչակազմի պաշտոնյաները Բաքվում կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին։
    🇺🇳 Քանի որ թալիբները ՄԱԿ-ի համակարգում պաշտոնապես ճանաչված չեն որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ պաշտոնյաները չեն կարող հավատարմագրեր ստանալ լիիրավ անդամ երկրների նիստերին մասնակցելու համար:
    🇦🇿 Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։ |armradio.am|

  • Իսպանական Վալենսիայում ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին՝ …

    🇪🇸 Իսպանական Վալենսիայում ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին՝ պահանջելով շրջանի ղեկավար Կառլոս Մեյսոնի հրաժարականը։
    🌊 Վալենսիայում հոկտեմբերյան ջրհեղեղների ժամանակ ավելի քան 200 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում։
    🗣️ Ցուցարարները իշխանություններին մեղադրում են աղետի մասին ուշացումով տեղեկացնելու մեջ։ Ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ Քաղաքապետ Մարիա Խոսե Կատալլան հրապարակել է կոտրված պատուհանների և հրդեհների լուսանկարներ՝ գրելով՝ «վանդալիզմը լուծում չէ»։

  • Ալիևը Շոլցին ասել է՝ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ վերջն…

    🇦🇿🇩🇪 Ալիևը Շոլցին ասել է՝ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնությանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    📌 Միաժամանակ Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»։ |azatutyun.am|

  • Մեծ սկանդալ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական 29-րդ համաժողովի (COP29) մեկնարկից առաջ |he…

    Մեծ սկանդալ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական 29-րդ համաժողովի (COP29) մեկնարկից առաջ |hetq.am|
    📹🇦🇿
    BBC-ի ադրբեջանական ծառայության տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ COP29-ի գործադիր տնօրենը ներդրող ներկայացող անձի հետ քննարկում է հանածո վառելիքի շուրջ հնարավոր գործարքները: Նա նշել է, որ Ադրբեջանը որոշակի քանակությամբ նավթ և բնական գազ կարտադրի, գուցե, ընդմիշտ։
    🌍 COP-ի ժամանակ բիզնես գործարքներ կնքելու փորձը համարվում է լուրջ խախտում: Դրա շրջանակներում իրականացվող գործողությունները պետք է նպատակ ունենան նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը, այլ ոչ թե ավելի մեծ քանակությամբ փորձեն վաճառեն այն:

    Մեծ սկանդալ Բաքվում COP29-ի մեկնարկից առաջ |hetq.am|

  • Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը,…

    🍂 Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🔸 Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
    🌞Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով:
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայե…

    🇺🇸 ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել, ասված է կազմակերպության հաղորդագրությունում․
    🗣 «Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել։ Թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները», — հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյան։ |azatutyun.am|

  • Երկրաշարժ է գրանցվել Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակ…

    ‼️ Երկրաշարժ է գրանցվել Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում
    🔸 Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:35-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։