Category: Infocom

  • ԿԽՄԿ աշխատակիցները նոյեմբերին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: «Սպուտնիկ …

    ❗️ ԿԽՄԿ աշխատակիցները նոյեմբերին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
    🔸 Այցը տեղի է ունեցել ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում, ձերբակալվածների համար պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար։

  • «Մենք համաձայն չենք, հնազանդ չենք, Նիկոլ չենք». «Զանգ» շարժումը դուրս է եկել փող…

    «Մենք համաձայն չենք, հնազանդ չենք, Նիկոլ չենք». «Զանգ» շարժումը դուրս է եկել փողոցային ակցիաների
    🚶‍♀️ «Զանգ» շարժումը Մաշտոցի պուրակից, բացված վրանը ձեռքներին, երթ է իրականացնում․ այս պահին նրանք Կառավարության շենքի դիմաց են։
    🗣 Շարժման համակարգող խմբի անդամ Միքայել Նահապետյանն իր ելույթում ասաց, որ իրենց խնդիրը, տեղում քիչ հավաքված մարդկանց խնդիրը հարյուր հազարներին համոզելը չէ․ «Մեր խնդիրը կրակ դառնալն է, որպեսզի ջերմացնենք մարդկանց սառած սրտերը, կոտրենք մարդկանց վախերը, վստահություն ներշնչենք, որ էդ մարդիկ գան, կանգնեն էն նպատակների կողքին, որոնք մենք ենք առաջարկում»։
    ❗️ Նա նաև ներկայացրեց առաջիկա օրերի պլանը․ «Ամեն օր կսկսենք էս քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո մեզ որտեղ հարմար լինի, մեր սիմվոլ վրանը կդնենք ու կպահենք էնքան, ինչքան թույլ կտա վրանը պահող քաղաքացիների ուժը»։
  • Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղ…

    🇦🇲⚖️🇦🇿 Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։
    🗣 Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

  • Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապար…

    🚛 Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
    🔸 Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան միայն ձնահոսքի թունելներով:
    🗣 Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

  • Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստո…

    🇦🇿 Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։
    🗣 Այդ մասին նա ասել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը։
    📌 Ալիևն ընդգծել է, թե Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

  • ԱՄՆ-ն ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնությու…

    🇺🇸 ԱՄՆ-ն ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի՝ ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով։
    📌 Այս լրացուցիչ աջակցության միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին:
    [ԱՄՆ ՄԶԳ]

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք Հայաստանից սպասում ենք առաջար…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.
    🗣️ «Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։ Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ: 
    🇦🇲🇲🇫🇦🇿 Ֆրանսիայի կառավարության հաղորդագրություններն իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև Հայաստանի հասարակական կարծիքի վրա, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ:
    🔸Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»։ |tert.am|

  • Ադրբեջանը պարտավոր է իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը պարտավոր է իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել ԼՂ-ից տեղահանված անձանց գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները։ ❗️ Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի…

  • Կրեմլը դեռ չգիտի` արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-…

    🇷🇺 Կրեմլը դեռ չգիտի` արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
    🇦🇲 «Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը։ |azatutyun.am|

  • ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվե…

    ⚖️ ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
    🗣 «Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։ Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշում է Պաշտպանը։