❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]
🇹🇷 Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ, Լիբիա․ Էրդողան 🗣 «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ բաներ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, այդպես էլ կանենք նրանց (Իսրայելի-խմբ․)…
🚌 Մյասնիկյան պողոտայում թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը առավոտյան բախվել է ծառին, կան տուժածներ․ ՆԳՆ փրկարար ծառայություն 🔸ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
❗️Գյումրիում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբից քարաթափում է եղել, այս մասին Tert.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 📌 Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։
📌Փրկարարները տարհանել են 55 քաղաքացիների, որոնք արգելափակվել են Աղստև գետի վարարման հետևանքով Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ [ՆԳՆ ՓԾ]
🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, գրում է իրանական Mehr գործակալությունը: 🔸 Այս պահին Իրանում տեղի է ունենում երկրի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։|tert.am|
Infocom pinned «Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցությանը 100 հազար դրամ և ավելի նվիրատվություններ…»
🏊♀️ Օլիմպիական խաղերում լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը: Ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում նա եղել է 26-րդը: 🏆 Կիսաեզրափակիչ դուրս են եկել լավագույն 16 լողորդները։ Լավագույն արդյունքը…
🚙Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը՝ պայմանավորված ճանապարհաշինարարական աշխատանքներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 🗣 «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում», — նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։