Category: Infocom

  • Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություննե…

    🇾🇪💬 Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ 🗣 «Այս թշնամական և չմտածված գործողությունների միջոցով Վաշինգտոնը և Լոնդոնը փորձում են շեղել ուշադրությունը շարունակվող ցեղասպան հանցագործություններից: Մենք կշարունակենք…

  • Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ ԶՈ…

    Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշն…

    🇦🇲🇺🇦 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:

  • Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասու…

    ❄️ Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի և 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։

  • Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված …

    ⚖️ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորը դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
    📌 Դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ. Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս. Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

  • 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցե…

    ❗️ 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։
    📌 ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։ [ՀՀ ԱԳՆ]

  • Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․
    🗣 «Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում:
    📌 Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն: Սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր»։ |azatutyun.am|

  • Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․
    🗣 «Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում:
    📌 Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն: Սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր»։ |azatutyun.am|

  • Վերին Լարսը մերկասառույցի պատճառով երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրա…

    🚛 Վերին Լարսը մերկասառույցի պատճառով երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար:
    🚙 Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
    🗣 Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

  • Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում…

    🇦🇲🇦🇿 Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցն ադրբեջանական կողմը գնահատել է որպես երկու երկրների միջև արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։ Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
    🗣️«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են», – ասել է Հիքմեթ Հաջիևը:
    |24news.am|