Category: Infocom

  • Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստա…

    🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ ասելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։
    🇦🇲🇦🇿 Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել: Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ |tert.am|

  • Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատ…

    🇦🇲🇦🇿 Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։
    🔸 Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։
    [Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ] |armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի…

    🇦🇲🇬🇧 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: 🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը…

  • Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզր…

    🤼 Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց աշխարհի Մ20 գործող չեմպիոն, Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Խասքախանովին ու մտավ եզրափակիչ։

  • Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-…

    🇦🇲 Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: 🔸 Ուժի կիրառման այս գործողություններին…

  • Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով …

    🤝 Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։
    🗣 «Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,- ասել է Բորելը։ |tert.am|

  • Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխ…

    🚘 Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել …

    🇦🇲🇪🇺 Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։

    🗣 «Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի են, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր
    ։
    📌 Նրանք անտեսել են ՀՀ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ միջադեպը կհետաքննվի։ Սա կրկին ցույց է տալիս, որ երկու կողմերից զորքերի հայելային հետքաշումն անհրաժեշտություն է»,- ասել է Բորելը։ |armeniasputnik.am|

  • ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Մալյա…

    📌 ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ 👮 Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի,…

  • Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան,…

    🗣 Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։

    🔸 Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։
    🔸 Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։
    [ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան]