Category: Infocom

  • Այսօր՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի…

    ❗️Այսօր՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]

  • Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը …

    🇦🇲🥛 Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ։ Նշվում է, որ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ 🗣 «Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության…

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկ…

    ❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: [ՀՀ ՊՆ]

  • Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտ…

    🇹🇷🇦🇿 Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է՝ պատրաստ են ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում․ «Եթե հնարավոր լինի Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությունը բացել, ապա դա ուղերձ կլինի ողջ աշխարհին…

  • Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է…

    🥇 Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:
    🔸 Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հերթական օրը հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը: |armtimes.com|

  • «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային …

    🧾 «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ (որի կազմում ներառվում է Լեռնային Ղարաբաղը) տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունը հարցվածների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։
    🇦🇲🇦🇿 Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնության. հարցվածների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ։ |tert.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտա…

    🎓💵 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը։
    📌 Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք:
    📌 Այնուհետև ՇՊՀ իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությու…

    🇦🇲🇩🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:
    🤝 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: [ՀՀ ԱԳՆ]
    🗣 Ավելի վաղ Միխայել Ռոթը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հորդորում է Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը:

  • Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախա…

    ❗️ Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
    📌 Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]

  • Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախա…

    ❗️ Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
    📌 Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ]