📌 Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանն է այսօր տեսել ու մյուսների հետ բռնել Հայաստան ներթափանցած ու մի քանի օր փնտրվող ադրբեջանցուն։
🗣 «Ես անցա, ադրբեջանցուն տեսա, տիկինս էլ էր, հետո հետ դարձա, մտածեցի՝ կարող է ինքը լինի։ Ուզում էր փախներ, բռնեցի, կապոտի վրա սեղմեցինք, մեր ընկերների հետ, էդ տղերքը որ կան, մեկը գնաց, թելը բերեց, ձեռքերը կապեցինք։ Իր մոտ գտել ենք փամփուշտ, ատվյոռկա՝ ձեռքին, բլոկնոտ, զենք չի եղել, փամփուշտ է եղել։ Հեռախոսը ես չեմ տեսել»,- պատմել է անտառապահը։ |
azatutyun.am|