Category: Infocom

  • #գիտարբուք վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ. Սպասելով նոր համավարակին-Ներածությո…

    #գիտարբուք վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ. Սպասելով նոր համավարակին
    -Ներածություն
    -Վիրուսների հայտնաբերումը. ի՞նչ է վիրուսը
    -ԴՆԹ և ՌՆԹ վիրուսներ
    -Զոոնոս վիրուսներ. ՄԻԱՎ, MERS
    -Արդյո՞ք պետք է պայքարել վիրուսի դեմ
    -Վիրուսների դերը մարդու գենոմի ձևավորման մեջ
    – Համաճարակ և համավարակ
    -Ո՞րն է վիրուսի «նպատակը»
    -Հայաստանյան ներուժը և պետության դերը
    -Ինչպես պայքարել վիրուսների դեմ. պատվաստումներ
    -Պատվաստումների մասին ընկալումները հանրության մեջ
    -Ինչպե՞ս փոխել մարդկանց ընկալումները պատվաստումների մասին
    -Վիրուսների դեմ պայքա՞ր, թե՞ բնական ընտրություն
    -Ֆագոթերապիան Հայաստանում և Վրաստանում
    -Խոզերի աֆրիկյան ժանտախտ
    -Վիրուսների բնական և լաբորատոր ծագում

    #գիտարբուք Հովակիմ Զաքարյանի հետ. Սպասելով նոր համավարակին

    #infocom #ինֆոքոմ
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
    ______________
    #գիտարբուք վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ.
    00:03 Ներածություն
    02:48 Վիրուսների հայտնաբերումը. ի՞նչ է վիրուսը
    16:40…

  • ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բող…

    ⚖️ ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով վերջինս վերացրել է ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու իր որոշումը։
    📍 Խոսքը վերաբերում է «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող շինարարությանը․ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին հիշյալ ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում, ինչին ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեմ են։ Նրանք այն համոզմանն են, որ ջրանցքը տեղափոխվում է, քանի որ անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։
    Կարդալ ավելին

    ՕԴՔԿ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ իր տարածքում շինարարությունը դարձյալ կասեցվի․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

  • 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվ…

    ❗️78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։
    🏥 Դրանց թվում են սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:
    📌 Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ։ [ԱՀ առողջապահության նախարարություն]

  • Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում:…

    🗣 Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը: Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց:
    🔸 Դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ: Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան։ [Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան]

  • Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում:…

    🗣 Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը: Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց:
    🔸 Դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ: Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան։ [Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարց…

    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 
     
    🤝 Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության  կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը: [ՀՀ կառավարություն]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոն…

    📞 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
    🇦🇲🇦🇿 Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը: [ՀՀ կառավարություն]

  • ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան, 19-ը՝ Հայաստան…

    🚑 ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ |news.am|

  • Հաագայի դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը․ «Դեկտեմբերի…

    ⚖️ Հաագայի դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը․ ❗️ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է ԼՂ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ «կյանք փրկող» ապրանքների մատակարարումը, ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։…

  • Հայտնաբերվել և 2 ամիս ժամկետով կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կ…

    ⚖️ Հայտնաբերվել և 2 ամիս ժամկետով կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը։
    📌 2020թ․ նոյեմբերի 10-ին Թ․Ա․-ն մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել են դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Միրզոյանը կորցրել է գիտակցությունը: [ՀՀ ԱԱԾ]