📌 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։ 🔸Աբովյան քաղաքին կից ավտոճանապարհին երթին են միացել Շիրակից քայլերթ կազմակերպած քաղաքացիները։
🇦🇲🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։ 🗣 «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել է նա։ |tert.am|
🤝 Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ 🇦🇲🇷🇺 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ |armenpress.am|
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը. ԱԳՆ 🗣 Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023 թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը: [ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|
🪧 Մի խումբ արցախցիներ հավաքվել են Աբովյան քաղաքի մոտ, նրանք սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին: 📣 Նշենք, որ երեկ Արցախի թեմի առաջնորդ էր արցախցիներին հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին: 🚶 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը այսօր ժամը 13։00-ից Չարենցավանից մեկնարկել է երթը դեպի Աբովյան քաղաք։ Շարժումը Երևանում կլինի վաղը՝ մայիսի 9-ին, և ժամը 16։00-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում։
🌡 Լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ 🏙 Oդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, մայիսի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով։ ⛈☔️ Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
❗Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել։ 🔸Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ երեկ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել այդ մասին։ 📌 Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։ |azatutyun.am|
🪖 Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:…
📌 Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դիմացից Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ մեկնարկեց երթ՝ դեպի Աբովյան քաղաք։ Նախատեսվում է, որ այսօր Աբովյան քաղաք կհասնեն նաև Տավուշից Երևան ուղևորվող քայլերթի մասնակիցները։ 📷 Լուսանկարը՝ «Շիրակը հանուն Հայաստանի» շարժման ֆեյսբուքյան էջից