Category: Infocom

  • Երևանի Ազատության հրապարակում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեցին…

    🇦🇲 Երևանի Ազատության հրապարակում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեցին հաջակցություն Արցախի հանրահավաքները։ 📷 Լուսանկարը՝ Ազատության հրապարակից։

  • Հարցին, թե «արդյոք դիտարկվում է 120 հազար արցախցիների վերաբնակեցումը ՀՀ-ում, եթ…

    ❗️ Հարցին, թե «արդյոք դիտարկվում է 120 հազար արցախցիների վերաբնակեցումը ՀՀ-ում, եթե օրինակ Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն նրանց, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի», Փաշինյանը պատասխանեց․
    🗣 «Հայաստանը նման հարց չի քննարկում, նկատի ունեմ, ինչպես դուք անվանեցիք, վերաբնակեցման, ՀՀ-ն քննարկում է ԼՂ հայության սեփական տներում, սեփական երկրում, սեփական ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»։

  • Հուլիսի 24-ին Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Թեհրանում: Կայանալու է Հայաստանի …

    🇦🇲🇮🇷 Հուլիսի 24-ին Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Թեհրանում: 🤝 Կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: [ՀՀ ԱԳՆ]

  • Երեկ Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկի ետնամասում տոպրակի մեջ հայտնաբերված նորա…

    🔸 Երեկ Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկի ետնամասում տոպրակի մեջ հայտնաբերված նորածին երեխան մահացել է։ Մուրացան ԲԿ-ից հայտնել են, որ նա ԲԿ էր տեղափոխվել ծանր շնչական անբավարարությամբ և ցնցումներով։
    🗣️ Գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը ասել էր, որ Մատուռի մոտ տոպրակով թողնված նորածին տղային գյուղի շներն էին քաշելով հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ |armeniasputnik.am|

  • Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մ…

    💦 Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ջրմուղ- կոյուղի ընկերությունը: Մինչեւ հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում լուրջ խնդիրներ կլինեն:[Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ]

  • Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մ…

    💦 Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ջրմուղ- կոյուղի ընկերությունը: Մինչեւ հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում լուրջ խնդիրներ կլինեն:[Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ]

  • Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տեղ…

    🇦🇲🇺🇳 Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։
    🇷🇺 Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ [Արցախի ԱԺ ուղերձը]

  • Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ բարձր…

    🎓 Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
    🗣 «Հայեցակարգի հիմքում դրված է բուհերի խոշորացումը։ Նախատեսված է ունենալ պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ։ Սահմանվել են հետևյալ ուղղությունները՝ դասական համալսարան, բժշկական, արվեստի, կրթական, սպայական, տեխնոլոգիական ուղղությամբ համալսարաններ։ Ակադեմիական քաղաքում կձևավորվեն կլաստերներ՝ կրթական-սպայական, արվեստի և տեխնոլոգիական։
    📌 Այդ քաղաքում տեղակայվելու հնարավորություն է տրվելու նաև միջպետական համաձայնագրերով գործող մասնավոր բուհերին։ Լինելու է շուրջ 44 հազար մարդու համար նախատեսված ակադեմիական քաղաք։ Ակադեմիական քաղաքն ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, Երևանից ապահովվելու են տրանսպորտային երթուղիներ»։ |armenpress.am|

  • Ես ընդհանրապես այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստան…

    📌 Ես ընդհանրապես այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը միայն մեկ անելիք ունի՝ ներկայացնել այն հազարավոր փաստերը, որոնք անհնարին են դարձնում Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում: Հայաստանի իշխանությունները պասիվ են Արցախում համաժողովրդական շարժման մասին բարձրաձայնելու հարցում։ Ամեն դեպքում, մենք բազմիցս նշում ենք, որ մեր իրավունքներին, Արցախի ժողովրդին վերաբերող բոլոր քայլերն ու որոշումները, որոնք միջազգային հարթակներում մեր անունից կարող են որոշվել, առոչինչ են: [ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյան] |news.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ «[Ի թիվս այլնի] …

    🇮🇷🇷🇺 Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
    🔸 «[Ի թիվս այլնի] անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանին՝ ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ |factor.am|