Category: Infocom

  • Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա…

    🇨🇾🇦🇲🇦🇿Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։
    🗣 Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը:
    [Կիպրոսի ԱԳՆ] |armeniasputnik.am|

  • Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, ե…

    🇮🇷🇮🇶 Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ |tert.am|

  • Դեպի Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից։ Իրավիճա…

    📌 Դեպի Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից։
    🔸 Իրավիճակը համեմատաբար լարվեց, երբ քաղաքացիները կրկին պահանջեցին բացել ճանապարհը, սակայն ոստիկանությունից հայտնեցին, որ այնտեղ հատուկ գործողություն են կատարում։

  • Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․ «Զրուցել եմ Հայաստանի…

    🇺🇦🇦🇲Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․
    🗣 «Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:
    📌Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»: |tert.am|

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութ…

    🇷🇺🇦🇿Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
    📌 Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։

  • Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։…

    🔸Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

  • Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջ…

    📌 Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջանան որոշ քաղաքացիների անշարժ գույքի հետ կապված, նրանք պետք է ստանան փոխհատուցում անգամ սեփականության վկայական չունենալու պարագայում։ 
    🗣Անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունն է թույլ տվել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա և բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման և տարբեր ձևաչափերի միջոցով։
    [ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյան] |armenpress.am|

  • «Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ հաջակցությո…

    🪧 «Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ հաջակցություն տավուշցիների:
    📌 Նրանց ձեռքին կան պաստառներ՝ «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են», «Մի խախտեք մայր օրենքը», «Ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին» գրություններով:
    🗣 Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. ՀՀ ներքին զորքերը փաստացի գրավել են Հայաստանի տարածքում գտնվող Կիրանց գյուղը: Շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիների մուտքը այդ բնակավայր, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն»:|news.am|

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայ…

    🇦🇲📞🇺🇦 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

    🗣 Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։
    📌 Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:

  • Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափո…

    ❗️Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: 📌Վթարի հետևանքով, նախնական տվյալների…