Նիկոլ Փաշինյանը Նենսի Փելոսիի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ [ՔՊ]
🗣 ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի գործընկեր եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող ենք քննարկել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր։ [Ալեն Սիմոնյանը՝ Նենսի Փելոսիի հետ համատեղ ասուլիսում]
Ջերմուկում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։ Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։ [ՀՀ ՄԻՊ]
❗️ Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է ԱՄՆ հաստատակամ վճռականության՝ ունենալու խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ 🔸 Աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկար տարիների բարեկամի ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը։ 🔸 Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն ՀՀ հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը։ [Նենսի Փելոսիի գրասենյակ]
❗️Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում։ [Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Factor TV-ին տված հարցազրույցում]
🇷🇺🪖 Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել: [ՌԴ ՊՆ] |armenpress.am|
📌 Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։ Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն
📌 Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։ Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն
❗️ Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ [ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը]