Category: Infocom

  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող…

    🗣 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով ինչ է պահանջում բռնագանձել դատախազությունը․
    🔸 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից բռնագանձել  25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ։
    🔸 ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 մլն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 մլրդ դրամ։
    🔸 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 349 միլիոն դրամ, 10 անշարժ գույքի շուկայական արժեք, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ։

  • Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմ…

    📌 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է Իլհամ Ալիևը։ 🇦🇲🇺🇸🇦🇿 Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության օրակարգը շարունակելու…

  • Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի, որը կգործի շաբա…

    🐒 Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի, որը կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին:
    📌 Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուզվել է, որ օրվա առաջին ավտոբուսը կշարժվի 11:00-ին «Երիտասարդական» մետրոյի դիմաց գտնվող կանգառից:

  • Քաղաքացիները փակել են Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը։ Իրավիճակը լարված է, ոստիկա…

    🚙 Քաղաքացիները փակել են Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը։ Իրավիճակը լարված է, ոստիկանությունը կոչ է անում բացել ճանապարհը։

  • Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամ…

    Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է. ՔԿ
    🚶‍♂️ Բազմաթիվ անձինք տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված մեկ այլ անձի հետ նշված տարածք է եկել 54-ամյա Յ. Հ.-ն։  Յ. Հ.-ի և ճանապարհն արգելափակած Ք. Ա.-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք. Ա.-ն, նրա որդին եւ այլ անձինք թույլ են տվել խուլիգանական արարքներ, որոնց ընթացքում Ք.Ա.-ն հարվածել է Յ. Հ.-ին և ստիպել հեռանալ այդտեղից:
    🔸Այնուհետեւ ճանապարհը փակած քաղաքացիներին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Ռ․ Ս․-ն՝ փորձելով անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ, իսկ Ք․ Ա․-ն հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից։ [ՔԿ ]

  • Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտո…

    🇺🇸🇦🇿 Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ 🗣 Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել…

  • Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների…

    📌 Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը: Ճանապարհը փակած անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ` նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը:
    ⚖️Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի նկատմամբ։ Նրանցից երեքը կալանավորվել են։ [ՔԿ]

  • Ժամը 9:00-ի դրությամբ՝ Երևանում փակ ճանապարհներ չկան: Ոստիկանությունը շարունակու…

    ❗️Ժամը 9:00-ի դրությամբ՝ Երևանում փակ ճանապարհներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հերթական ցո…

    🇬🇪 Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հերթական ցույցի ժամանակ իրավիճակը լարվել է։
    👮 Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին: Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրանից քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել հուտուկ ջոկատայինները։ Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։ Երբ վերջին հատուկ ջոկատայինները լքել են խորհրդարանին հարակից տարածքը, ցուցարարները ևս որոշել են ցրվել։ |tert.am|

  • Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արև…

    🗣️ Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ 
    📌 ՀՀ ՊՆ-ն հարակից տարածքի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել: