Category: Infocom

  • Կիևը և Մոսկվան 2022թ. Ստամբուլի բանակացությունների ժամանակ պայմանագիր չեն ստոր…

    🇷🇺🇺🇦🇬🇧 Կիևը և Մոսկվան 2022թ. Ստամբուլի բանակացությունների ժամանակ պայմանագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման տակ. Դմիտրի Պեսկով
    🗣️ «Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ հիշեցնելով, որ իշխող կուսակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն էն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր: |1lurer.am|

  • «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում` հաջակցու…

    🧍‍♀️«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում` հաջակցություն Տավուշում բողոքի ակցիա իրականացնողների։
    📌 Մասնակից կանայք «Չարի վերջը մոտ է», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» գրվածքներով պաստառներով քայլում են Երեւանի փողոցներով։

  • Կիրանցում բողոքի ակցիան շարունակվում է։ Այստեղ են նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթ…

    🏡 Կիրանցում բողոքի ակցիան շարունակվում է։
    ⛪️ Այստեղ են նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։
    📌 Կիրանցում բնակիչները դիմավորեցին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանին։ Նա նշեց, որ վերադարձել է ժողովրդի կողքին լինելու։ Նրա խոսքով՝ այս գործընթացը այլեւս կասեցնել հնարավոր չէ, սա ցանցային պայքար է։
    📌 Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը ապրիլի 23-ին մի շարք քաղաքացիների հետ բերման էր ենթարկվել Այրումի հատվածում, այնուհետև առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ արդեն երեկ՝ ազատ արձակվել։

  • Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և …

    🚶🏻Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։
    🗣 Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշեց՝ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։ Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։
    📌 Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք սրտի, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «Մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։
    🏫 Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։

  • Մի խումբ քաղաքացիներ մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղ…

    🚧 Մի խումբ քաղաքացիներ մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում՝ իրենց աջակցությունը հայտնելով Տավուշում տեղի ունեցող ակցիաներին։
    👮🏻‍♂️ Փակված հատված ժամանեցին ոստիկանության ծառայողներ․ երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվեց, սակայն մասնակիցները դեռ տեղում են՝ շարունակելու անհնազանդության ակցիան։

  • Կիրանցում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկան…

    🗣 Կիրանցում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: 🔸 Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկաններին և սեռական…

  • ՌԴ-ն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում են…

    🇷🇺🇦🇲🇦🇿 ՌԴ-ն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
    [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման որոշման դեմ բողոքի ակցիաների մասին հարցին]

  • Քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքե…

    📌Քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ են, թույլ չէին տալիս դրանց երթը։ 👮‍♂️Ոստիկանության ուժերը փորձում էին քաղաքացիներին հեռացնել այդ մեքենաներից, երբ նրանց միջեւ բախում սկսվեց, ոստիկանները…

  • Էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառու…

    Էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

    🗣 Փաշինյանը անդրադարձավ պարբերաբար հնչող հարցին՝ «ինչու են գյուղերը տալիս թուրքերին»․ «Ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի՞ համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է»։
    📌 Փաշինյանի խոսքով՝ վերջերս կուսակցական ֆորմատով փակ քննարկմանը ևս «չորս գյուղը Ադրբեջանին հանձնելու» հարցին է անդրադարձել, և այն ինչ ասել է այնտեղ Գավառում ևս կհնչեցնի․ «Ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ»։

  • Համացանցում տեսանյութ է տարածվել Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվո…

    ❗️Համացանցում տեսանյութ է տարածվել Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: 📌 ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը…