🗣 Հարցին, թե արդյո՞ք մայրաքաղաքում տարածված թանձր ծուխը վտանգավոր չէ, ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ, մտահոգվելու և տագնապի մեջ հայտնվելու կարիք չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, որոնողական աշխատանքները շարունակվում են»։
Ապրիլի 6-ին՝ ժամը 03:07-ին, հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։…
❗️Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներից մեկն անհետ կորել է Սևանա լիճ մտնելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել հինգ օր առաջ։ Factor.am-ի տեղեկություններով՝ նա Գյումրիից էր, 31 տարեկան։ Արդյո՞ք հավաքի մասնակիցը ջրահեղձ է եղել, թե ոչ, պաշտոնապես չի հաստատվում։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: |factor.am|
❗️Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝…
🏡 Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքտարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: [Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյան] |armenpress.am| 🔗Կարդալ ավելին
🚧 Մեղրիում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ Արաքսի ափին։ 📌 «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: |tert.am|
🚧 Մեղրիում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ Արաքսի ափին։ 📌 «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: |tert.am|
🇺🇸 Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ 🗣 Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը: [ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆ] |armenpress.am|