🗳 Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։
❗️ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրեց հանրահավաք։ 🚶🏻♂️ Այս պահին հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ԲԴԽ շենք՝ հնչեցնելու իրենց պահանջները, ապա կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
⏺ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝…
❗️Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հաստատել է տեղեկությունները, ըստ որի՝ երեկ Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել: Ըստ նրա՝ իրավիճակը հիմա հանգիստ է։ 📌 Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել: |tert.am|
🇦🇿🗣 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ համաժողովի շրջանակներում հանդես է եկել մի շարք հայտարարություններով. 🔸 «Ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը, որ Հայաստանում Մինսկի խմբի կամ որևէ այլ երկրի հետ կապված ցանկացած սպեկուլյացիա Ադրբեջանում միայն…
🇦🇲🏴 Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում ❗️Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Ժիրայր Մարգարյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը, Սարգիս Ադամյանը: ⏳ Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական»…
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և այսօր հանձնվել շահագործման։ Հանրային տրանսպորտն այսուհետ աշխատելու է սովորական երթուղիներով: [Երևանի քաղաքապետարան]
🇫🇷🗳 Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ո՛չ ընդդիմությունը, ո՛չ Էմանուել Մակրոնի գլխավորած նախագահական մեծամասնությանը վստահ հաղթանակ չեն տարել: 📊 Իշխող «Միասին» դաշինքը, որը ձևավորվել է նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Ռենեսանս» և կենտրոնամետ մյուս քաղաքական ուժերի միավորման արդյունքում, հավաքել է ձայների 25,75 %-ը, այն դեպքում, երբ նրանց հիմնական մրցակիցները՝ ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը (NUPES) դաշինքը ստացել է ձայների 25,66%-ը։ |hetq.am| 🔗Կարդալ ավելին