Category: Infocom

  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանու…

    ❗️ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Գրիգորյանն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը: [ԱԽ գրասենյակ]

  • Պաշտպանության նախարարը հայտնեց, որ իր հրամանագրերով 8 սպա ազատվել է զբաղեցրած պ…

    ✍️ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ իր հրամանագրերով 8 սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
    🗣 Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք այս բոլոր պաշտոնյաները պատասխանատվություն են կրում 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետի ստորագրած կարգադրությունը իրականացնելու համար, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Իրենց զբաղեցրած պաշտոնները, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և բնականաբար մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ…

    📌 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։ [ՀՀ ԱԳՆ]

  • ԵՄ ներկայացուցիչը ԵԱՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է․ «ԵՄ-ն մտահոգությամբ …

    🇪🇺🇦🇲 ԵՄ ներկայացուցիչը ԵԱՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է․ «ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին լիովին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»։
    ❗️ ԵՄ թեկնածու անդամ երկրներից հայտարարությանը չեն միացել Թուրքիան, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան։ |factor.am|

  • Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավել…

    📌 Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին:
    🗣 «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ եւ 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից:
    Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է ԼՂ բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում:

  • Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քար…

    🇦🇲🇺🇳 Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
    Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար ԼՂ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը: [ՀՀ ԱԳՆ]

  • Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր ևս հինգ հիվ…

    🚑 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր ևս հինգ հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ [ԱՀ ԱՆ]

  • Արարատ Միրզոյանի ելույթը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին Ադրբեջանի շարունա…

    Արարատ Միրզոյանի ելույթը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին
    🔸 Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին կասկածի տակ դնել միջազգային հանրության՝ գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։
    🔸 Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել՝ դադարեցնելու ԼՂ ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։