Category: Infocom

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագ…

    📌 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
    ❗️Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
    Նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։

  • Ճգնաժամը առաջացել է Ադրբեջանի՝ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները…

    Ճգնաժամը առաջացել է Ադրբեջանի՝ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով․ Նիկոլ Փաշինյան
    📌 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն անդրադարձի ժամանակ ևս մեկ անգամ ասաց, որ Հայաստանի ստորագրած որևէ փաստաթուղթ չի նախատեսում ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն, և բանավոր խոստում էլ տրված չէ։
    📌 Նա նշեց նաև, որ Ադրբեջանը խախտում է հայտարարության այն կետը, ըստ որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ․ «Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և ԼՂ-ն ունի տարածք․․․»։

  • Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը …

    📌 Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել են Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
    🤝 Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև հայկական կողմերի հետագա գործողությունները: [ՀՀ ԱԳՆ]

  • Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երա…

    🔸 Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավոտբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։
    🔸 Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։
    🔸 Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆիանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։
    ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը

  • Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երա…

    🔸 Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավոտբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։
    🔸 Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։
    🔸 Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆիանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։
    ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը

  • Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացո…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել։ [ՌԴ ՊՆ] |armenpress.am|

  • Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Ազատության հրապա…

    Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ հանձնելու իրենց հայտարարությունն ու կոչ-պահանջը։ Դրանից հետո շարժվելու են ՌԴ-ի, Ֆրանսիայի, ըստ ամենայնի, նաեւ Իտալիայի, եւ վերջում՝ նաեւ ԱՄՆ-ի դեսպանատուն։

  • 13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ [ԱՀ ՆԳՆ ոստիկանությ…

    ❗️13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ [ԱՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի …

    ❗️ 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքը բացահայտվել է։
    🔎 Նշված օրը դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։ Դրանից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինս, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն և մեկ կրակոց արձակել Մ.Թ.-ի ուղղությամբ: Վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
    📌 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Գործն ուղարկվել է դատարան։ [ՀՀ ՔԿ]

  • Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան«Երկար զրույց գ…

    Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։
    — Աֆրիկյան ժանտախտի էկոլոգիայի ուսումնասիրության ու հակավիրուսային միջոցների մշակման մասին
    — Հիվանդությունների գենետիկական ռիսկերի ուսումնասիրության և դեղամիջոցների ազդեցության կանխատեսման մասին
    — Հակաբիոտիկակայունության ուսումնասիրության և հետհակաբիոտիկային դարաշրջանի մասին
    — Մարդու իմունային համակարգի հետազոտությունների և քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման գործում դրանց կիրառական նշանակության մասին
    — Սինթեզված նյութերի անվտանգության գնահատման մեթոդների մշակման և այդ գործընթացում արհեստական բանականության մեթոդների կիրառման մասին
    — Կենսաինֆորմատիկայի կարևորության և դրա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին
    — Պետության հետ համագործակցության և կորոնավիրուսային թեստերի արտադրության մասին
    — Խաղողի գենետիկական ռեսուրսների անձնագրավորման մասին
    — Գիտական հաստատությունների և պետական մարմինների միջև տեղեկության փոխանակման մեխանիզմների բացակայության մասին
    — Ինստիտուտի զարգացման հեռանկարների, գենոմային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նպատակի մասին
    — Ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին

    Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

    #infocom #ինֆոքոմ
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն…