‼️ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այսօր Կառավարության շենքում։ 🗣 «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
🇦🇿 Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։ 🗣 Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ՌԴ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկում դրա իրականացման համար։…
Կիրանցի բնակիչ Նվարդ Սիմոնյանը, որը անցած գիշերվանից փողոցում բողոքի ակցիա է իրականացնում համագյուղացիների հետ, ասում է, սահմանը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է, ոչ թե ավելի մոտիկանան ադրբեջանական դիրքերը. «90-ական թվերին էդ սահմանի համար արյուն են թափել, սահման են գծել։ Մենք մնալու ենք, մինչեւ մեր պահանջը կատարվի։ Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղը, տալիս են թուրքին։ Կյանքում ըտենց ճանապարհ չի եղել, էդ մոստը, որ ուզում են տան, էնքան հին ա, որ Ադրբեջանն էդքան հին չի, էդ տարածքները իրենցը չեն եղել»,- նշեց բնակիչը՝ մտահոգություն հայտնելով նաեւ, որ երբ ադրբեջանցիները ավելի մոտենան, օրը մեկին կգերեվարեն՝ «ինչպես Վագիֆին» (Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից տեղափոխվում էր Հայաստան, նրան ճանապարհին առեւանգել էին ադրբեջանցիները)։
🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 📌 Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: [ՀՀ ԱԳՆ]
📣 Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
❌ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Տավուշի Ոսկեպար գյուղում գտնվող 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։ |armenpress.am|
🇦🇲🇪🇺 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: [ՀՀ ԱԺ]
🚇 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով։ 🕐 Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։