❗️Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին։ 📌 Նախատեսվում է դիտարկել նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։ [ՀԱՊԿ մամուլի ծառայություն]
🌲 Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ՝ հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու: [Երևանի քաղաքապետարան]
🇦🇿 Ադրբեջանի իշխանությունները 2023 թ. պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու են 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար): 🪖 Նշվում է, որ նման ծախսեր նախատեսված են Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսին։ Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը նախատեսվում է ուղղել ամբողջ բյուջետային ծախսերի 16 տոկոսը։ |factor.am|

🤝 Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: 📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ շուրջ իրավիճակի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

❗️ ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։ 📌 Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանային տարածքներ և խորհրդակցություններ…
📝 ՀՊՄՀ գիտական խորհուրդը ընդունեց որոշում, որի համաձայն՝ բուհը, հավատարիմ իր առաքելությանը, որդեգրած սկզբունքներին, հարգելով իր և գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների իրավունքները, պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ միավորման գործընթացին՝ ի շահ ՀՀ մասնագիտական կրթության, կրթության որակի ապահովման և մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։ [ՀՊՄՀ] Կարդալ ավելին
🗣 ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ [Ռուբեն Ռուբինյան]