Category: Infocom

  • 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի ն…

    ‼️ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել է։

    🚘 [Գողոնը տեղափոխելու համար օգտագործված] «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ և նույն տեխնիկայով ավտոմեքենան ամբողջությամբ ծածկել են հողով՝ քողարկելով այն։
    🎥 Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, անջատել է տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:
    🔄 Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները հանքի տարածքում գտնվող տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։ [ՔԿ]
    🔗 Կարդալ ավելին

  • Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։…

    Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։

  • Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։ Ինչպես երևում է «Ժողովուր…

    🚗🚫 Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։ Ինչպես երևում է «Ժողովուրդ»-ի տեսանյութում, ոստիկանները քայլեր են ձեռնարկում մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացնելու համար։
    ‼️ Հիշեցնենք՝ «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն էր կոչ արել ապրիլի 18-ին անհնազանդության ակցիաներ իրականացնել, մասնավորապես ավտոմեքենաներով փակել փողոցները։ Նա խոստացել էր մուծել տուգանքները։

  • ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերում…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերումը:
    🗣 «Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ ՌԴ զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե ՌԴ-ն որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է։
    🇦🇲🇦🇿 ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա, ու ինչ ազդեցություն դա կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա։

  • Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյու…

    Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյութ է հրապարակել։

  • Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է…

    Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է

  • ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե …

    ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։
    📢 Ապրիլի 16-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ 
    🔸 Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։

  • Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը թեժանում է։ Հատուկ ջոկատայինները սկսել են …

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը թեժանում է։ 🔸 Հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանությունը բարձրախոսներով կոչ է անում լքել խորհրդարանի մուտքի տարածքը: |tert.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրան…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ 🔸 Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին…

  • Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյա…

    🗣 Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: 🔸 Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից…