Category: Infocom

  • Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյա…

    Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանք: Նա կալանավորված է փետրվարի 7-ից։

  • ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին…

    🇷🇺 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար՝ հերթական անգամ շեշտելով, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները և ոչ թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ ԵՄ-ն։
    🔸 «Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։
    🔸 Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- ասել է Գալուզինը: |1lurer.am|

  • Ըստ Փաշինյանի՝ սահմանագծման 2 տարբերակ կա․ «Նախ ամբողջ սահմանով իրականացնում են…

    🗣 Ըստ Փաշինյանի՝ սահմանագծման 2 տարբերակ կա․ «Նախ ամբողջ սահմանով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կոտր սահմանագծումով գնում ենք առաջ (մարզ առ մարզ՝ խմբ․)։ Ըստ էության 2 տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են ընդունված սկզբունքների շրջանակում։
    🇦🇿 Բայց Ադրբեջանը կարծես խուսափում է նաև այս տարբերակից։ Եվ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Եվ այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսկելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում։
    🇦🇲 ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ակտիվ կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»։
    🔗 Կարդալ ավելին

  • Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հա…

    🔸 Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։ Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը։ Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս 4-ն ու 31-ը վերաբերում են ոչ անկլավային գյուղերին։
    ‼️ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։
    🇦🇿 Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ։ Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են։
    [Նիկոլ Փաշինյան]

  • 67 կգ քաշային Գոռ Սահակյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է։…

    🇦🇲💪🏻 67 կգ քաշային Գոռ Սահակյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է։

  • Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպա…

    🇦🇲 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության յոթակի չեմպիոն։

  • Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ։…

    🇦🇲🇬🇧 Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ։

  • «Եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, և եթե մեր նկատմամբ տարած…

    🇦🇿 «Եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, և եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի։ 🗣 Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակ…

    🔸 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հա…

    🇷🇺🇦🇿 Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 🗣 Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը…