Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը էականորեն նվազեցնելու…

    🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը էականորեն նվազեցնելու է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և Հայաստանի սահմանի ողջ երկայնքով անվտանգային ռիսկերը:
    🔸 «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:
    🔸 Սա կարևոր նրբություն է, որովհետև 1988-1991 թթ․ տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը»,- ասել է նա: |1lurer.am|

  • Տավուշցիները բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վ…

    ❗️ Տավուշցիները բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Բագրատ Սրբազանը գրեթե ողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։
    Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
    🗣 «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, երկուշաբթի [Նիկոլ Փաշինյանը] եկել է Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |arm.sputniknews.ru|

  • Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին…

    ❗️ Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները: Նրանցից մեկը նշեց, որ խնդրել են, որ չափագրումներ չանեն, մինչեւ հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում։
    🗣 «Մենք գյուղից էն կողմ հողեր ունենք, որ իրենց ձեռքին է, թող դա իրենց մնա, բայց մեր եկեղեցին չքանդվի, սահմանը մեր գյուղից մի քիչ հեռանա: Գոնե գյուղից հեռու լինեն, որ մենք հասկանանք՝ ոնց ենք ապրելու այստեղ»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը: |news.am|

  • Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․…

    ❗️ Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները, քրեական հետապնդումներ են հարուցվել։ 
    📌 Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել:
    👩🏻‍⚖️ Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
    🔗Կարդալ ավելին

  • ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք…

    🇺🇳🇦🇲🇦🇿 ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությունը։
    🔸 Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով։
    [ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ] |1lurer.am|

  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի Տավուշի հանդիպ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի Տավուշի հանդիպումները Եվրամիության համար հուսադրող են, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
    🔸 Վերջինս գրում է, որ Բրյուսելը լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցություններին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով: |armeniasputnik.am|

  • Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:…

    Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

  • Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ՌԴ–ում ՀՀ մաքս…

    🚙 Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
    🔸ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ասաց, որ պատճառը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի իջնելն է։ Երթևեկությունը կվերականգնվի մաքրման աշխատանքների ավարտից հետո միայն: |armeniasputnik.am|

  • Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ …

    🇦🇲🇦🇿 Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ ‼️

  • ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ …

    🔸 ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության հալվաների ներմուծումը ՀՀ։
    «Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների ՀՀ ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։
    [ՀՀ ՍԱՏՄ]
    Կարդալ ավելին