Category: Infocom

  • Թուրքիայում ցույցեր են սիրիացի փախստականների դեմ. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհ…

    🇹🇷 Թուրքիայում ցույցեր են սիրիացի փախստականների դեմ. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհանլիում, Կոնիայում, Գազիանթեփում, Բուրսայում, Անթալիայում մարդիկ դուրս են եկել փողոցներ և վանկարկել․ «Չենք ուզում՝ փախստականներ լինեն մեր երկրում»։ Անկարգությունները սկսվել են նրանից, որ Կայսերիում սիրիացի փախստականը 5 տարեկան երեխայի է բռնաբարել:
    📌 Անկարգությունների մասնակիցներն այրել են սիրիացիներին պատկանող մթերային խանութը, մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող «Օնչուպինար» անցակետի դիմաց, Անթալիայում թուրքերը դուրս են եկել փողոց, ծեծի են ենթարկել սիրիացիներին և ջարդուփշուր արել նրանց օբյեկտները:
    💬 Էրդողանը դատապարտել է սիրիացիների վրա հարձակումները. «Ոչինչի հնարավոր չէ հասնել հասարակության մեջ միգրանտների նկատմամբ այլատյացություն և ատելություն հրահրելով: Երեկ Կայսերիում փոքր խմբի կողմից իրականացված դժբախտ դեպքերի պատճառներից մեկը ընդդիմության թունավոր հռետորաբանությունն է»։ |tert.am|

  • Նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ա…

    ❗️ Նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր:
    👨‍⚖️ Համապատասխան վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հն…

    🇦🇲🇦🇿🇺🇸 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։
    ❗️Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը, և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից: Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում:
    📌 Մենք ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն] |tert.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակ…

    ❗️ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկուի հետ:
     
    🤝Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:
    🔸Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
    📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
    [ՀՀ կառավարություն]

  • Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարնե…

    🇦🇿🇮🇱 Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
    🔸 Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։
    ❗️Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ — ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։ |tert.am|

  • Հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ու…

    🚗 Հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
    📌 Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչարի – Գյուլբենկյան, Հր. Քոչարի – Վաղարշյան, Հր. Քոչարի – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում: [Երևանի քաղաքապետարան]

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի…

    ❗️ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

  • Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր կարծիքով խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշ…

    🇦🇿 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր կարծիքով խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը, թեկուզ դրա հիմնական սկզբունքներով, կարող է ավարտվել մի քանի ամսից։

    🗣 «2020 թվականի պատերազմից առաջ միջնորդների պլանն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ։ Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո պետք էր տեքստը կազմել։ Մենք կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»։
    🔸 Իլհամ Ալիևը նշել է, որ սա տեղի կունենա, եթե Հայաստանը բարեփոխի իր Սահմանադրությունը։

  • Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկա…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:
    📌 Տեղեկատվություն էր տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]