👮Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ ‼️ ՔԿ խոսնակը հայտնում է՝ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) քննվող քրեական վարույթի շրջանակներում։ 📌 Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ իրավապահ մարմինների ծառայողները Սամսոնյանին ձերբակալում են գետնին տապալելով։
🇷🇺🇺🇦 Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է ինտենսիվ օդային հարձակման: ՌԴ զինվորականները կիրառել են օդային հարձակման 151 միջոց, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Դա համակցված հրթիռաօդային հարված էր Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին, ասվում է առավոտյան զեկույցում: Ուկրաինական կողմին հաջողվել է խոցել 92 թիրախ: 🗣 Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով հարձակումները վերջին ժամանակների ամենախոշորն են եղել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Էներգահամակարգի օբյեկտներին հարվածների հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

🇦🇲🇦🇿 Այսօր Ժնևում տեղի կունենա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ 🗣 Այս մասին 24news.am-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
🌧🌨 Այսօր և վաղը կեսօրից հետո ու երեկոյան ժամերին ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով՝ պայմանավորված Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
🇦🇲🇮🇹 Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ 🤝 Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ [ՀՀ ՊՆ]
🇦🇿🇹🇷 Այսօր Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը։ 🤝 «Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակցին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին», — հաղորդում է APA գործակալությունը։ |azatutyun.am|